Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի աշխատանքային այցը Սևան

Հունիս 13,2018 14:46

Գեղարքունիքի մարզի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային 12-րդ օրը մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուների և Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Սևան քաղաքում, այցելեց շինհրապարակներ, ծանոթացավ պետական,համայնքային և դոնոր կազմակերպությունների միջոցով իրականացվող հիմնանորոգման և կառուցման ծրագրերին: Օրվա այցի հասցեներն էին` թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզ, Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատ, Սևանի բժշկական կենտրոն, Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց:

Մարզպետի աշխատանքային այցի հաջորդ կանգառը Սևանի համայնքապետարանն էր, որտեղ նա հանդիպումներ ունեցավ համայնքապետարանի աշխատակազմի, տարածաշրջանի դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետ: Հանդիպում-քննարկումների ընթացքում մարզպետը ծանոթացավ այդ ոլորտներում իրականացվող աշխատանքներին, հիմնախնդիրներին, տվեց համապատասխան հանձնարարականներ:

Ինչպես իր խոսքում նշեց մարզպետ Սաղաթելյանը, Սևանում ընթացող լայնածավալ շինարարությունը չափազանց ոգևորիչ է ու հուսադրող, և կարծում եմ, որ մոտակա ամիսների ընթացքում այստեղ մենք լուրջ առաջընթաց կարձանագրենք կրթական, առողջապահական ու մշակութային հաստատությունների արդիականացման, ինչպես նաև ճանապարհաշինության ոլորտներում:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930