Լրահոս
Օրվա լրահոսը

Սանոսյանը և Բախշին քննարկել են ավիացիոն ոլորտում Իրանի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր

Մայիս 01,2024 13:20

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և քաղաքացիական ավիացիայի կազմակերպության տնօրեն Մոհամմադ Մոհամմադի Բախշիի գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ավիացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր, մասնավորապես՝ օդանավերի տեխնիկական սպասարկման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման, երկու երկրների միջև չվերթերի ավելացման, ինչպես նաև տարանցիկ չվերթերի զարգացման վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների ավիացիոն իշխանությունները կշարունակեն սերտորեն համագործակցել միմյանց հետ փորձի փոխանակման շրջանակներում։

Իրանական ավիացիոն իշխանությունները ՀՀ ավիացիոն իշխանության ներկայացուցիչներին հրավերիել են ԻԻՀ՝ տեղում ուսումնասիրելու իրանական ավիացիոն կազմակերպությունների ներուժը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031