Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատող, արարող քաղաքացին իր երկրի հաջողության յուրատեսակ երաշխավորն է. Արմեն Սարգսյան

Մայիս 01,2024 11:47

Այսօր աշխատանքի ու աշխատավորի տոնն է:

Մեր ժողովուրդը միշտ էլ աչքի է ընկել  աշխատասիրությամբ ու աշխատանքի հանդեպ հարգանքով: Այսօր էլ աշխարհի տարբեր երկրներում հայը պահանջված ու հմուտ մասնագետ է, ունի խելացի, աշխատասեր ու ստեղծարար մարդու համբավ:

Աշխատող, արարող քաղաքացին իր երկրի  հաջողության յուրատեսակ երաշխավորն  է: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր ոք ունենա արժանապատիվ աշխատանքով պատշաճ կենսամակարդակ ապահովելու  հնարավորություն:

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ չորրորդ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031