Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւելահայերենը Արծրունուն խորթ է

Սեպտեմբեր 21,1995 15:30

Երեկ «Դրո»-ի դատավարության գրեթե ամբողջ նիստը գրավեց Արծրունու ապրիլի 28-ի հարցաքննության արձանագրության քննարկումը։ Հետաքրքրությունը այդ փաստաթղթի նկատմամբ պատահական չէր, քանի որ նախնական քննության վերջին հարցաքննությունը ամենաերկարն էր եւ առնչվում էր դատավարության ամենացավագին հարցին՝ Արծրունու օրագրին։ Օրագրի գրառումների հիման վրա արձանագրության մեջ ճշտվում էին Արծրունու հարաբերությունները Հրանտ Մարգարյանի, Վահան Հովհաննիսյանի եւ այլ անձանց հետ։ Սակայն արձանագրության բովանդակությունը մանրամասնորեն հաղորդելը, կարծում եմ, առանձնապես իմաստ չունի, քանի որ Արծրունին հրաժարվեց իր բոլոր ցուցմունքներից։

Փաստաբան Ավագյանի հարցերը, որոնք գրավեցին նիստի առաջին կեսը, նպատակ ունեին հաստատել իր պաշտպանյալի դիրքերը։ Դրանք վերաբերում էին, ինչպես արտահայտվեց փաստաբանը, «երկտողին, օրագրին եւ նկուղին»։ Փաստաբանը փորձում էր ապացուցել, որ երկտող գրելու անհրաժեշտություն Արծրունին չուներ, որ օրագրում հանդիպում են գրառումներ Արծրունուն խորթ արեւելահայերենով, ինչպես նաեւ հանդիպում են արաբերեն բառեր, որոնք նրա պաշտպանյալը սովորություն չունի օգտագործելու։ Ինչ վերաբերում է նկուղի դռանը, ապա այն հիմնովին կոծկած էր, հետեւաբար, Արծրունին հնարավորություն չուներ անընդհատ հանելու օրագիրը՝ հերթական գրառումը կատարելու նպատակով։

Նիստի վերջին հրապարակվեց Արծրունու եւ Վահան Հովհաննիսյանի առերեսման արձանագրությունը։ Այդ արձանագրությունը այլ գործի մեջ առանձնացնելու վերաբերյալ դատապաշտպան Հալաբյանը տարակուսանք հայտնեց, նշելով, որ բոլոր հարցերն ուղղված էին Արծրունուն եւ վերաբերում էին միմիայն «Քերոբ» օպերացիային։ Ավելի կտրուկ էր փաստաբան Սահակյանը, որը հայտարարեց, թե արձանագրությունը անգրագետ է կազմված եւ, ընդհանրապես, փաստաթուղթ չէ։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930