ԵԹԵ…
«Ջերմուկ» առողջարանի գլխավոր բժիշկը չհերքեց քաղաքում տարածված այն լուրը, որ Հանրապետության դատախազ Հենրիկ Խաչատրյանն իր տիկնոջ հետ կիրակի կամ երկուշաբթի պետք է ժամաներ Ջերմուկ՝ հանգստանալու։ Ոչ գլխավոր բժիշկը, ոչ էլ որեւէ այլ ոք, սակայն, տեղեկություն չուներ, թե որ առողջարանում պիտի հանգրվաներ Հենրիկ Խաչատրյանը։
ՊԱՐԶ ԳՈՐԾ, ԲԱՐԴ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
«Մեր հանրապետության ողջ իրավիճակը, երբ գլխավոր դատախազին այսպես սպանում են՝ բացատրում եմ համապատասխան որոշումներ ընդունող մարդկանց սիրողական մակարդակով (թեեւ նրանք իրենց, չգիտես ինչու, արհեստավարժ են համարում) եւ իմիտացիայի մարմաջով»,- ասաց Վլադիմիր Նազարյանը։ Իսկ գլխավոր դատախազի առանձնասենյակում տեղի ունեցածը բացահայտելը նա «պարզունակ, կոպիտ ասած, դատարկ գործ» անվանեց. «Զուտ մասնագիտական իմաստով սա որեւէ դժվարություն չի ներկայացնում։ Միայն պետք է պարզել, թե ինչ դրդապատճառներ ուներ Արամ Կարապետյանը։ Գուցե այստեղ էլ հանցավոր նոր տարրեր պարզվեն, բոլորովին ուրիշ գործող անձինք, որոնք ստվերում են մնացել»։
Կարդացեք նաև
Վլադիմիր Նազարյանի հետ հարցազրույցը՝ 3-րդ էջում։
«ԻՄՊԵՐԻԱ՞Լ»
Հայ-ռուսական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ, մոսկովյան գործարար Արկադի Վարդանյանը գնել է Սերյոժա Կոտոյանի (Սերի) Չարենցի փողոցի վրա գտնվող առանձնատունը։ 4 հարկանի սպիտակ այդ առանձնատունը ժամանակին հյուրանոցի եւ անգամ պատկերասրահի մասնաճյուղի վերածելու ծրագրեր կային։


















































