Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱ՞Լ ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Օգոստոս 08,1998 00:00
lurer

Հովհաննես Իգիթյանի փոխարեն այսուհետ Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ-ի պատվիրակությունը կգլխավորի «Բարեփոխումներ» խմբի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ հենց այս խմբին էր մաս կազմում Խոսրով Հարությունյանը մինչեւ ԱԺ նախագահ ընտրվելը։

ԳԱՅԱՆԵ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ՝ ԴՐԱԽՏՈՒՄ

«Ջերմ» երկխոսությունը շարունակվում է «Ի պաշտոնե՝ համանախագահ, փաստացի՝ կազմակերպությունից վտարված իր եւ իր այդորակների՝ «Շամիրամին» ուղղված երախտամոռ գռեհկաբանությունները միայն պատիվ են բերում այդ կազմակերպությանը եւ ինձ հատկապես»,- «Առավոտին» հայտնեց «Շամիրամի» համանախագահ Շողեր Մաթեւոսյանը՝ պատասխանելով «Առավոտի» երեկվա համարում տպագրված «Թուլություն, անունդ կին է» հրապարակման մեջ «Շամիրամի» մյուս համանախագահ Գայանե Սարուխանյանի արտահայտություններին։

ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԱԽՈՐԺԱԿԸ

Երեկ «Առավոտի» թղթակիցը պատահաբար հանդիպեց սրճարաններից մեկում «հաց ուտելու» պատրաստվող մի քանի քաղաքական գործիչների, որոնց թվում նաեւ՝ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանին։ Իմանալով, որ թղթակիցն «Առավոտից» է, նա իր վրդովմունքը հայտնեց, որ ուտելուց առաջ դարձյալ ականջին հասավ «Առավոտ» անունը, որի պատճառով իր ախորժակը փակվում է։ … Ահա թե որն է պրն Արզումանյանի նիհարության պատճառը. մարդը «Առավոտ» է կարդում՝ քիչ է, մեկ-մեկ էլ թղթակիցներին է հանդիպում։

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ

Բանգլադեշի մի կրպակից «Առավոտի» թղթակիցը մեր թերթի երեկվա համարը ձեռք է բերել 500 դրամով: Թերթավաճառի հետ սակարկելու փորձերն անհաջող են եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31