Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՌԵՎՍ ՉԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Օգոստոս 20,1998 00:00
qaxaqapetaran

«Հայդեղագործություն» ՓԲԸ-ի նախագահ Մարգարիտ Վարդանյանը հայտնեց, որ թեեւ իրենք որոշել էին արդեն այս շաբաթ դադարեցնել հանրապետության հիվանդանոցներին եւ հիվանդներին թմրադեղերի մատակարարումը, սակայն դեռեւս շարունակում են մատակարարել, չնայած առողջապահության նախարարությունը դեռ չի մարել պարտքերը։ Մարգարիտ Վարդանյանը հայտնեց նաեւ, որ ըստ առողջապահության նախարար Գագիկ Ստամբոլցյանի, վարչապետ Արմեն Դարբինյանը նշված պարտքերը մարելու կարգադրություն է արել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդուարդ Սանդոյանին։

«Հայդեղագործություն»-ը մտադիր է թմրադեղերի առաքումը շարունակել մինչեւ շաբաթվա վերջ, իսկ խոստացած վճռական գործողություններին կդիմի հաջորդ երկուշաբթի։ Իհարկե, եթե մինչ այդ չկատարվի վարչապետի կարգադրությունը։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի ս.թ. օգոստոսի 19-ի համարում տպագրված «Քաղաքապետարանի դռները բացվեցին, քաղաքապետինը՝ ոչ» հրապարակման՝ հայտնում ենք հետեւյալը. Քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը եւս ունի անձնական հարցերով քաղաքացիների ընդունելության օր. երկու շաբաթը մեկ, ուրբաթ օրը։

Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետի ընդունարանի մոտ ոստիկանական պահակակետի տեղակայելուն, ցանկանում ենք տեղեկացնել «Առավոտի» հարգարժան խմբագրությանը, որ դրա նպատակն է կարգ ու կանոնի պահպանումը, քաղաքապետի անվտանգության ապահովումն ու նրա աշխատասենյակ քաղաքացիների անտեղի մուտք գործելու կանխումը (քանի որ քաղաքացիները ցանկացած հարցերով ձգտում են անպայման դիմել քաղաքապետին, այն դեպքում, երբ շատ հաճախ խնդիրները հնարավոր է լուծել քաղաքապետարանի այլ ստորադաս օղակներում)։

Քաղաքապետարանի լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31