Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՏ ՆԱԽԱԴԵՊ ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ

Հոկտեմբեր 28,1998 00:00
lurer

Վարշավայում տեղի ունեցած՝ խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների ժողովից վերադարձել է Հովհաննես Իգիթյանը։ Նա «Առավոտին» ծանուցեց, որ Լեհաստանի մայրաքաղաքում հանդիպում է ունեցել Եվրախորհրդի քաղաքական հանձնաժողովի նախագահ պրն Բարսոնիի հետ։ Խոսվել է Լեռնային Ղարաբաղի հարցով լսումներ անցկացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ ընդհանուր տեսակետ է արտահայտվել, որ անթույլատրելի է Եվրախորհրդի հետ վերջնագրերի լեզվով եւ ուժի դիրքից խոսելու մոտեցումը։ Դա կարող է վատ նախադեպ դառնալ Եվրախորհրդի պատմության մեջ։

«ՆՈՐՔԻ» ՓՈԽԱՐԵՆ՝ «ԿՈՒԼՏՈՒՐԱ»

«Նորք» հեռուստաընկերությունը մոտ ժամանակներս կարող է զրկվել հանրապետությունում գոյություն ունեցող 5 մետրային ալիքներից մեկով հեռարձակվելու հնարավորությունից։ Այդ ալիքը զբաղեցնելու հավակնությունն ունի ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաընկերությունը։

ՈՐՏԵՂԻ՞Ց ԱՅԴՔԱՆ ԿԱՐՏՈԼ

Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց գյուղնախարարության՝ կարտոֆիլի գծով գլխավոր մասնագետ Դավիթ Փիլոյանը եւ հերքեց մամուլում հրապարակված այն լուրերը, թե այս տարի Հայաստանում արտադրվել է մեկ միլիոն տոննա կարտոֆիլ։ Պրն Փիլոյանը նշեց, որ այդպիսի քանակությամբ կարտոֆիլ Հայաստանը ոչ այս տարի, ոչ էլ երբեւէ անցյալում չի արտադրել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031