Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ

Նոյեմբեր 11,1998 00:00
tenisi akumb

ՀՀ նախագահը շատերին ապակողմնորոշեց սպորտի բնագավառում. հաշվի առնելով նախագահի հետաքրքրությունը բասկետբոլի հանդեպ, որոշ պաշտոնյաներ մոռացան իրենցը։ Անդրադառնանք առավել հայտնի մի քանի քաղաքական գործիչների։

Թենիսի «Արարատ» ակումբի նախագահ Գրիգոր Մելքումյանը «Առավոտին» հայտնեց, որ հիշյալ ակումբ շատ էր հաճախում Վարդան Օսկանյանը՝ մինչ արտգործնախարարի պաշտոնը ստանձնելը։ «Իսկ հիմա նա շատ հազվադեպ է գալիս մեզ մոտ»։ Երեւույթի մասին որեւէ եզրակացություն անելուց ձեռնպահ ենք մնում։ Միաժամանակ նշենք, որ բացի այլեւայլ դեսպաններից ու հյուպատոսներից, «Արարատ» ակումբ, պարտաճանաչ, ամեն կիրակի՝ որդու հետ այցելում է «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը։ «Արարատ» ակումբը եւս պատրաստ է «Առավոտի» համար հատուկ պայմաններ ստեղծել։

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30