Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆայել Ղազարյանը

Ապրիլ 03,1999 00:00
Rafael Kazaryan

Անցած շաբաթ վերջապես ձեւավորվեց իշխանության կուսակցությունը՝ համալրվելով Կարեն Դեմիրճյանով եւ իր մի քանի կողմնակիցներով։ Ցավոք, այդ պատմական իրադարձությունը ոչ մի կերպ չմեկնաբանեց ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, որը չբացատրեց հայ ժողովրդին. արդյոք Դեմիրճյանի ուսերին նստա՞ծ են Լեւոնն ու Վանոն, ինչպես նա պնդում էր նախորդ ընտրարշավի ժամանակ, թե՞ արդեն իջել են։ Բացառված չէ, որ քարոզիչ ակադեմիկոսը, իշխանության կուսակցության մրցակիցներին վարկաբեկելու համար, այս ընտրարշավի ժամանակ հայտարարի, որ հիշյալ անձինք այժմ նստած են ՀՅԴ-ի, ԱԺՄ-ի կամ Կոմկուսի ուսերին։

Գառնիկ Անանյանը

Պրոֆեսորը հումանիտար բնագավառում խոշոր գիտական գյուտ արեց՝ այն թերթերը, որտեղ բացասական արձագանքներ կան Սիլվա Կապուտիկյանի քաղաքական ելույթների վերաբերյալ, դեղին մամուլ են։ Հաճելի է, իհարկե, երբ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը նման խոր պատկերացում ունի այն մասին, թե որն է Արեւմուտքում կոչվում դեղին մամուլ։ Ցավոք, պրոֆեսորն ավելի մանրամասն ցուցումներ չտվեց, թե ում է պետք փառաբանել, իսկ ում փնովել՝ դեղին մամուլ չլինելու համար։

Բիլ Քլինթոնը

bil qlinton

ԱՄՆ նախագահը ոչ մի ձեւով չարձագանքեց Կոսովոյի ալբանացիների առաջնորդ Իբրահիմ Ռուգովայի կոչին՝ վերջ տալ պատերազմին։ Քլինթոնի չարագուշակ լռությունը նշանակում է մոտավորապես հետեւյալը. «Դու սուս արա։ Դու քո օգուտը չես հասկանում։ Ես այնպես կպաշտպանեմ քո ժողովրդին, որ քո երկրամասում քարը քարին չի մնա, ժողովուրդն էլ կքոչի հարեւան երկրներ»։ Ամենասարսափելին աշխարհում ոչ թե վատություն անելն է, այլ երբ քո կամքի հետ հաշվի չնստելով, քեզ սկսում են լավություն անել։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930