Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հարությունյանը

Օգոստոս 14,1999 00:00
vahan harutyunyan

Այդ նախկին իշխանավորի միտքը պայծառացավ միայն այն ժամանակ, երբ նա հայտնվեց ճաղերի հետեւում: Այդժամ նա հասկացավ, որ ՆԳ համակարգի ղեկավար կազմում իր պաշտոնավարության ժամանակ երկրում տեղի էր ունենում կողոպուտ եւ թալան, որի ընթացքում պրն Հարությունյանը, հավանաբար, ծաղիկներ էր աճեցնում: Ուղեղի նման պայծառացման պատճառները հասկանալի են ամեն մի դպրոցականի: Միայն թե փորձը /նաեւ Հայաստանի նորագույն պատմությունը/ ցույց է տալիս, որ ուրիշների վրա գործ տալով սեփական կաշին փրկելու հույսը պատրանք է եւ մոլորություն: Ամենաշատը, ի վերջո, տուժում են հենց «գործ տվողները»: Հիշենք Աշոտ Աբրահամյանին եւ Արսեն Արծրունուն:

Սփյուռքահայ բաժնետերերը

jermuk

Թեեւ բոլոր սփյուռքահայերը «կփափագին հանգչիլ հայրենի հողին մեջ», նրանք ամենեւին էլ չեն փափագում հայրենի պետությունում բիզնես անելիս կատարել այն պարտականությունները, որոնք բարեխղճորեն կատարում են իրենց երկրներում: Ավելին՝ նրանք մեծ փափագ ունեն «գցել» միմյանց, «գցել» հայաստանյան բաժնետերերին, ինչպես նաեւ՝ հայրենի պետությունը: Կայծակ Զեթլյան-Զավեն Կիրակոսյան հավերժական կռիվը գինու եւ «Ջերմուկի» համար մեր սփյուռքահայ եղբայրների իրար «գցելու» մարաթոն է: Ցավոք սրտի, հիշյալ եղբայրներն այն մոլորության մեջ են, թե մենք այնքան միամիտ ենք, որ դա չենք հասկանում:

Էդուարդ Ղազարյանը

eduard khazaryan

Կրթության եւ գիտության նախարարը մոլորության մեջ է գտնվում, երբ կարծում է, թե Հայ-ռուսական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նման՝ մասնավոր բուհ է. նախարարը չգիտի, որ այն ֆինանսավորվում է երկու պետությունների բյուջեներից: Այդ մոլորության ամենացավալի հետեւանքը, մասնավորապես, այն է, որ պրն Ղազարյանին թվում է, թե իր նախարարությունը իրավունք չունի վերահսկելու Հայ-ռուսական համալսարանում անցկացվող ընդունելության քննությունների ընթացքը: Իսկ թե ինչի կարող է հանգեցնել անվերահսկելիությունը, ոչ ոք, կարծում եմ, չի կասկածում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031