Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՆԵՐԱԼ ԹԻԿՆԱՊԱՀԸ

Նոյեմբեր 11,1999 00:00
Gagik Jhangiryan

Ե՛վ նախորդ օրը խմբերի եւ խմբակցությունների հետ հանդիպմանը, ե՛ւ երեկ՝ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը նրա տեղակալ, զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացել էր գեներալ Մանվելի հետ, որն, ինչքան հասկացանք, նաեւ թիկնապահի դեր է որոշակիորեն ստանձնել։ Սակայն աննախադեպ էր, որ համապատասխան պաշտոն չունեցող գեներալ Մանվելը տեղ էր զբաղեցրել ԱԺ նիստերի դահլիճի՝ կառավարության համար նախատեսված հատվածում։

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

dat

Երեկ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում, նախագահող դատավոր Տիգրան Պետրոսյան, մեղադրող՝ Ժաննա Կոտիկյան, պետք է սկսվեր Ասողիկ Արիստակեսյանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Նկատեցինք, որ ամբաստանյալներից երկուսը չեն բերվել դատարան (Օնիկ Խաչատրյանը եւ այս գործով միակ կինը՝ Նինա Մարտիրոսյանը)։ Ամբաստանյալ Հ. Ասրյանը դատարանից ժամկետ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար։ Դատարանը հարգեց նրա միջնորդությունը, եւ փաստորեն նիստը հետաձգվեց մինչեւ ս/թ. նոյեմբերի 24-ը։

ՏԵՍՆԵ՛ՆՔ…

Viktor dallaqyan

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նորընծա նախագահ Վիկտոր Դալլաքյանը խոստացավ, որ հանձնաժողովի անդամներն ամիսը մեկ կայցելեն հանրապետության կալանավայրեր, ինչպես նաեւ կկազմակերպեն քաղաքացիների ընդունելության հարցերը։

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

aram sargsyan

«Միասնություն» խմբակցությունն ու «Կայունություն» խումբը վարչապետ Արամ Սարգսյանին իրենց աջակցությունն են հայտնել վերջինիս հետ խորհրդարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Հավաստիացրել են նաեւ, որ խորհրդարանական մեծամասնությունը պատրաստ է օժանդակել վարչապետին՝ կառավարության կազմավորման հարցում եւս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930