Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՒՐԲ ՄԱՐԴ»

Նոյեմբեր 11,1999 00:00
karen demirchyan

Այսպես էր անվանել Մուշեղ Մովսիսյանը Կարեն Դեմիրճյանին

Մուշեղ Մովսիսյանը խորհրդարանի իր ելույթում մի քանի անգամ պնդեց, թե իրեն մտերիմ պատգամավորները Էդմունդ Ծատուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Աղասի Արշակյանը, Գագիկ Կոստանդյանը եւ Գուրգեն Եղիազարյանն են, որոնց հետ կիսել է իր խոհերը, եղբոր ճակատագրի շուրջ անհանգստությունը եւ նրանցից խորհուրդներ հարցրել։

Այս առնչությամբ մեր զրույցի ընթացքում Գուրգեն Եղիազարյանը մի հետաքրքրական մանրամասն պատմեց. «Նա մոտեցել էր ինձ եւ Էդմունդ Ծատուրյանին եւ խնդրել, որ Դեմիրճյանին հանդիպի եղբոր հարցով։ Ինչքան գիտեմ, գնացել էր, եկավ եւ ասաց. «Ես նման սուրբ մարդու հետ դեռ չէի զրուցել»։ Պրն Եղիազարյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այդքան համոզիչ էին գլխավոր դատախազի ներկայացրած փաստարկները, որ որեւէ հարցական չառաջացավ եւ լրացուցիչ պարզաբանումների կարիք չզգացվեց. «Ճիշտն ասած, վրդովված էինք կատարվածով եւ համոզված, որ ոչ մեկը չպիտի խանգարի նախաքննությանը։ Ես մտածեցի, որ եթե դեմ քվեարկեմ՝ կխանգարեմ քննությանը, որի բարոյական իրավունքը չունեմ։ Կարծում եմ, պատգամավորները պիտի հենվեն նախաքննության արդյունքների վրա, այլ ոչ թե սեփական ենթադրությունների»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930