Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԲԼԵՅԱՆ ԼԻՆԵԼԸ

Նոյեմբեր 24,1999 00:00

Իրավապահ մարմինների թիրախն է դարձել ոչ միայն Աշոտ Բլեյանը, այլեւ նրա ողջ ազգուտակը։ Ստուգումներ ու քննություններ են կատարվում Բլեյանի եղբայրների, հեռավոր ու մոտ ազգականների աշխատավայրերում։ Աշոտ Բլեյանի մի հորեղբոր որդին արդեն իսկ դատապարտվել է ազատազրկման, իսկ դատավճիռը կայացնելիս որպես ծանրացուցիչ հանգամանք դատարանը հաշվի է առել նրա «հասարակական վտանգավորությունը» (հավանաբար նկատի ունենալով ազգակցական կապը)։ Վերջինիս խնամքին գտնվող 5 անաշխատունակ անձինք մնացել են առանց միակ խնամողի՝ ինչը դատարանը հրաժարվել է հաշվի առնել։

ԲԱԶԵՅԱՆԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ՞ ՇԻՐԽԱՆՅԱՆԸ

Vahan Shirxanyan

 

Ըստ որոշ տեղեկությունների, երկրապահները մտադիր են շուրջ 10 օրից անցկացվելիք իրենց համագումարում ԵԿՄ վարչության փոխնախագահ ընտրել Վահան Շիրխանյանին։ Միության հավերժ նախագահ է մնալու Վազգեն Սարգսյանը։

ԴԵՍՊԱՆԱԹԱՓ

evromiutyun

Ընթացիկ շաբաթը Հայաստանի համար արտաքին քաղաքականության առումով բավականին նշանակալի է լինելու, բայց ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ հաջորդում է ստամբուլյան գագաթաժողովին։ Մոտ օրերս նախագահին իրենց հավատարմագրերը կհանձնեն նաեւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Եվրոպական Միության նոր դեսպանները։ Արդյունավետ գործունեություն ենք մաղթում։

ԱԻՄ-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

aim

Հոկտեմբերին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններում ԱԻՄ-ն արձանագրել է այսպիսի արդյունք՝ մեկական գյուղապետ Աշտարակի եւ Արտաշատի տարածքներում եւ 7 ավագանու անդամ։ ԱԻՄ-ում հույս ունեն, որ հաջողություն կարձանագրեն նաեւ Գեղարքունիքի մարզում կայանալիք ընտրություններում, ուր ունեն գյուղապետի 1 եւ ավագանու անդամի 5 թեկնածու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930