Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՉՄԵՐՈՒԿ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 18,1999 00:00
Edvard Egoryan

«Էդուարդ Եգորյան-Ստրատեգիկ հետազոտությունների կենտրոնը» եւ «Հայրենիք» դաշինքը սեմինար էր կազմակերպել «21-րդ դարի համաշխարհային կոմունիկացիոն միջանցքները եւ Հայաստանի զարգացման հեռանկարները» թեմայով։ Սեմինարին մասնակցելու հրավեր էին ստացել կառավարության անդամները, սակայն, հավանաբար կառավարության անդամներին բոլորովին չեն հետաքրքրում Հայաստան երկրի համար հնարավոր հաղորդակցության միջանցքները, քանի որ նրանցից ոչ ոք չէր բարեհաճել մասնակցել սեմինարին։ Միակ բացառությունը տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանն էր։

Սեմինարի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Էդուարդ Եգորյանի հիշատակը։ Այնուհետեւ, Ռուբեն Եգորյանը ներկայացրեց իր զեկույցը, որը նվիրեց եղբոր հիշատակին։ Ռուբեն Եգորյանն իր խոսքը սկսեց մի տեսակ նեղացած թե զայրացած տոնով, ասելով, որ թեպետ իր ասածներին արհամարհանքով են վերաբերվում եւ իր սեմինարներին չեն գալիս, սակայն մի շարք միջազգային կազմակերպություններից իրեն հրավիրել են խորհրդատու լինել։ Զեկուցման առանցքն այն էր, թե Հայաստանը ինչպիսի խաչմերուկներում կարող է հայտնվել։ Հիշատակվեց դեռեւս 1992 թ. կազմված «Խաչմերուկ» ծրագիրը, որի հեղինակն էր Էդ. Եգորյանը։

Իսկ Հայաստանը նախ եւ առաջ պետք է պարզի, եթե ուզում է ա կետից հասնել բ կետը, ապա պետք է փորձի հասկանալ, թե ինչ հնարավորություններ ունի։ Միջազգային փողերը մեզ համար ապագա չեն, մինչեւ հիմա օգուտ չեն տվել եւ չեն էլ տալու։ Այդ փողերը, ի վերջո, ոչ թե զարգացման համար են տրվում, այլ՝ կայունացման։ Մի օր դրանք էլ կդադարեն։ Զարգացման հաջորդ հնարավոր ուղին ռեսուրսներն են, որոնք նույնպես չունենք։ Այսպիսով, սրանք մեզ համար հեռանկար չեն։ Մնում է դառնալ նորմալ, վստահելի երկիր եւ հասկանալ, որ գտնվում ենք հոսանքների մեջ, այսպես կոչված՝ կոմունիկացիոն միջանցքներում։ Ըստ Ռուբեն Եգորյանի՝ եթե միջազգային մի քանի խոշոր ընկերություններ լուրջ ներդրումներ անեն Հայաստանում, ապա մենք կզարգանանք։

Բոլոր զարգացած երկրները բաց քաղաքականություն են իրականացնում։ Եթե մենք ուզում ենք մնալ համաշխարհային պրոցեսներում, պետք է կարողանանք դառնալ բաց երկիր։

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

Arkadi GHukasyan

«ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրաժարականի մասին խոսք լինել չի կարող»,- երեկ «Առավոտին» ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը։ Մեր այն հարցին՝ պրն Ղուկասյանը պատրաստվո՞ւմ է հանդիպումներ ունենալ պաշտպանության բանակի հրամկազմի հետ, փորձե՞լ է գալ ընդհանուր հայտարարի՝ հնարավոր առճակատումից խուսափելու համար, մամուլի քարտուղարը չժխտեց հանդիպումների հավանականությունը։ Սակայն միեւնույն ժամանակ հավաստեց, անկախ հանդիպումներից՝ ո՛չ հրամանատարները, ո՛չ որեւէ մեկն իրավունք չունի նախագահից հրաժարական պահանջել։

ԱՐԺԱՆԻ ՓՈԽԱՐԻՆՈՂԸ

Movses hakobyan

ԼՂՀ պաշտպանության բանակի պաշտոնանկ արված հրամանատար Սամվել Բաբայանին առայժմ փոխարինում է նրա տեղակալ, գնդապետ Մովսես Հակոբյանը։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031