Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՅԻՍԻՆ ԲԱՑՎՈՒՄ Է ՎԱՐԴԸ

Դեկտեմբեր 21,1999 00:00
andranik margaryan

Պատգամավորները կարծես հավատ չեն ընծայում Ռոբերտ Քոչարյանի բազմակի հավաստիացումներին, թե նա չի պատրաստվում լուծարել ԱԺ-ն։ «Այդպիսի մտավախություն քաղաքական շրջանակներում կա՛՝ հարկավոր չէ ջայլամի քաղաքականություն վարել»,- լրագրողներին հայտնեց ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը։ Այստեղից էլ հետեւություն, թե ինչու է ՀՀԿ-ն մտադիր մինչեւ մայիսը սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե անցկացնել՝ մայիսին, ԱԺ-ի ձեւավորումից 1 տարի անց նախագահն արդեն կարող է լուծարել խորհրդարանը։

Կարդացեք էջ 3։

«ԻԳԼԱ»-ՆԵՐԻ ՀԵՏԱԳԻԾԸ

zerbakalutyun

«Առավոտին» հայտնի է, որ դեկտեմբերի 17-ին սեփական տանը ձերբակալվել եւ ԱԱՆ է տարվել «Հայկական ավիաուղիների» ներկայացուցչությունների եւ կոմերցիոն հարցերով փոխտնօրեն Արտյուշա Սիմոնյանը։ Ըստ որոշ տեղեկությունների, այս ձերբակալությունն առնչվում է «Իգլա» տեսակի հրթիռների արտահանման փորձի հետ, որի մասին ավելի վաղ հաղորդվել է մամուլում։ Ի դեպ, Արտյուշա Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Վալերի Հարությունյանի մերձավոր ազգականն է։

ԴՈՒՆ ԷՆ ԳԼԽԵՆ ԱՆԱՐԴԱՐ ԻՍ

hrant xachatryan

«Մենք վստահ չենք, որ քննչական մեկուսարաններում չի շարունակվում այն մեթոդների կիրառումը, որը հանգեցնում է գործի քննության աղավաղմանը։ Սկսած քաղաքացիական, քրեական գործերից եւ վերջացրած քաղաքական գործերով՝ ակնհայտ է, որ իրավապահ մարմինները, դատարանները, դրանց որոշումները կատարող մարմինները օգտվում են հովանավորչության մեթոդներից»։ Հոկտեմբերի 27-ի դեպքերի քննության արդարացիության մասին վերապահումով է խոսում ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը։

Կարդացեք էջ 2:

ԿԱԼԱՆՔ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ

Aleqsan Harutyunyan

Շաբաթ օրը Արաբկիր, Քանաքեռ, Զեյթունի համայնքների առաջին ատյանի դատարանը դռնփակ դատաքննության արդյունքում որոշեց նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի խափանման միջոց ընտրել կալանքը։ Նախաքննական գաղտնիք է, թե արդյոք դատարանին որեւէ այլ հիմնավորում կամ ապացույց նրա մեղավորության վերաբերյալ ներկայացվե՞լ է, բացի Նաիրի Հունանյանի ցուցմունքներից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031