Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՎՈՐՈՒՄԸ ՎՏԱՆԳՎԱ՞Ծ Է

Փետրվար 15,2000 00:00
erkrapah

Ըստ Ստեփանակերտից հասնող լուրերի, «Երկրապահը» կարծես մտադիր չէ ընդունել լուծարվելու նախապայմանը, որ իր հետ միավորվելու համար առաջադրել է Արցախի պատերազմի վետերանների միությունը։ Սա՝ լուրերի մակարդակով, իսկ պաշտոնապես որեւէ մանրամասն չի հրապարակվել վետերանների այս երկու կազմակերպությունների անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ։

ՃՇՏԻ ԵՎ ԱՆՃՇՏԻ ՄԻՋԵՎ

ozanyan

Մենք արդեն բազմիցս անդրադարձել ենք, թե ճի՞շտ է արդյոք զորավար Անդրանիկի աճյունը, մեր երկրի համար ֆինանսական, սոցիալական լարվածության այս շրջանում, Հայաստան տեղափոխելը։ Որոշ բարձրաստիճան անձինք կիսում են մեր տեսակետը, սակայն խուսափում են այն հրապարակավ ներկայացնել։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պարզաբանումները՝ 2-րդ էջում։

ՍԵՓԱԿԱՆ ԱՐՇԻՆՈՎ ՉԱՓԵՑ

armen khachatryan

Վերադառնալով Թաիլանդից ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն ասաց, որ միջազգային համաժողովներում խոսվում է այնպիսի բաների մասին, որոնց վերաբերյալ մենք (նկատի ունենալով, հավանաբար, բոլոր հայաստանցիներին) որեւէ պատկերացում չունենք։ Որպես մեր ինտելեկտի համար անհասանելի ոլորտ նշվեցին բիոտեխնոլոգիաները։

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԴԱՏԱՎՈՐԻ «ՄԵՂՔՈՎ»

dat

Երեկ ժ. 11.00-ին պիտի շարունակվեր «Վահան Հարությունյան, Վանո Սիրադեղյան եւ մյուսներ» քրեական գործի դատաքննությունը։ Սակայն այն դատավոր Ռազմիկ Թովմասյանի հիվանդության պատճառով չշարունակվեց։ Մեզ հաջողվեց ճշտել միայն, որ նախորդ օրը ժ. 15.00-ի սահմաններում շտապօգնություն է հրավիրվել դատավորի առողջական վիճակի վատացման պատճառով։ Թե երբ կնշանակվի առաջիկա դատական նիստը, պարզ չէ։

Գործի հետ առնչվող այլ դրվագների մասին՝ 3-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829