Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՅՑ ԿՄՆԱ ՆԱՂԴԱԼՅԱ՞ՆԸ

Մարտ 16,2000 00:00
tigran naghdalyan

Չնայած հայտնի չէ՝ արդյոք իրադարձությունների նման զարգացման դեպքում Տիգրան Նաղդալյանի հրաժարականը կընդունվի՞, այնուամենայնիվ, Ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի պաշտոնի մի քանի թեկնածություններ են շրջանառվում։ Որպես հավանական թեկնածուներ են նշվում Սեյրան Շահսուվարյանն ու Էդվարդ Միլիտոնյանը, Հակոբ Ռուբինյանն ու, որ «Առավոտի» համար առավել ուրախալի է՝ Տիգրան Պասկեւիչյանը։

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

dzerqsexmum

Մարտի 14-ին դատավարության ընթացքում դեմ առ դեմ հանդիպել են Աղվան Հովսեփյանն ու Վանո Սիրադեղյանը։ Առաջինը ժպտալով ձեռք է մեկնել Աղվան Հովսեփյանը եւ հետաքրքրվել Վանո Սիրադեղյանի որպիսությամբ։ Վերջինս տեղեկացրել է, որ հիվանդ է եւ խնդրել է դատական նիստն արագ ավարտել։ Ինչը, ի դեպ, եւ եղել է։

ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ

Ruben Gevorgyan

 

«Առավոտի» երեկվա համարում տպագրվել էր տեղեկություն, որ «Պապլավոկի» կողքին, նախկին արտաքնոցի տեղում վեր է հառնել «Բինգո» եւ, որ, իրազեկ աղբյուրների վկայությամբ, այդ խաղատան տերը ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն է։ Այս կապակցությամբ խմբագրություն եկավ «Կամեա» ՍՊԸ-ի հիմնադիրներից մեկը՝ Արսեն Հովակիմյանը՝ փաստաթղթերով։ Պարզվեց, որ վերոնշյալ հաստատությունը որեւէ կապ Ռուբեն Գեւորգյանի հետ չուներ։ Պրն Հովակիմյանի ներկայացրած փաստաթղթում նշված էր. «Ավ. Իսահակյան փողոցում գտնվող հասարակական զուգարանի սպասարկումը «Կամեա» փոքր ձեռնարկությանը հանձնելու մասին» (94 թ. 24.02)։ 95-ին հասարակական զուգարանը սեփականացվել է։

ԳՈՒԲԵՐՆԱՏՈՐԻ ՄՈՏ ՎՌԱԶ ԳՈՐԾ ՈՒՆԻ

pastaban

Երեկ չեչեն տեռորիստ Սալման Ռադուեւն իր համար փաստաբան է ընտրել։ Ափսոսանքով նկատեցինք, որ այդ փաստաբանը ամենեւին էլ Տիգրան Ջանոյանը չէր։ Հավանաբար, հաշվի էր առնված փաստաբանի գերզբաղվածությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031