Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՆԿՑԻԱՅԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ապրիլ 01,2000 00:00
Vahram Aghajanyan

«Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակցի հաղորդման համաձայն, ԼՂՀ ՆԳՆ-ի մի պաշտոնյա հերքել է լրագրող Վահրամ Աղաջանյանի բնակարանում խուզարկություն անցկացնելու վերաբերյալ լուրերը եւ պնդել, թե միայն զննում է անցկացվել։ Չի ժխտվել, որ զննմամբ զենք կամ զինամթերք հայտնաբերելու նպատակ է հետապնդվել։ Այն հարցին, թե ինչո՞ւ լրագրողի բնակարանում պիտի զենք փնտրվեր, ՆԳՆ-ի ներկայացուցիչը պատասխանել է. «Ամեն արցախցու տանը զենք կարող է լինել»։ Այդուհանդերձ, Վահրամ Աղաջանյանի բնակարանում զենք չի հայտնաբերվել եւ առգրավել են նրա ձեռագիր հոդվածները՝ որպես իշխանություններին վարկաբեկող նյութեր։ Սա էլ յուրօրինակ զենք է։

ԹՈՂ ԱՆՁՐԵՎԱՆՈՑՈՎ ՆՍՏԵՆ

carayoxakan

ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը վերջերս ԱԺ պատգամավորուհիներին ծառայողական ավտոմեքենաներ է տրամադրել։ «Առավոտը» փաստում է, որ այդ ավտոմեքենաներն օգտագործման համար այլեւս պիտանի չեն։ Հերիք չէ, որ անսարք են, դեռ նրանցից մեկի տանիքն էլ կաթում է։

ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Stepan Demirchyan

ՀԺԿ վարչության նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը երեկ հանդիպումներ ունեցավ Դիլիջանի եւ Իջեւանի ՀԺԿ տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ամենուրեք մարդիկ նրան պատմում էին իրենց հոգսերը եւ ակնկալում շուտափույթ օգնություն։

ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԾՆՈՒՆԴ

mnjoyan

«Դրո» գործով մահապատժի դատապարտված Արմենակ Մնջոյանն արդեն 6-րդ տարին է, ինչ իր ծննդյան օրը դիմավորում է ազատազրկման վայրում։ Այժմ նա գտնվում է թիվ 1 քննչական մեկուսարանում։

«ՀՈՐՈՍԿՈՊ ԵՄ ՆԱՅՈՒՄ, ՈՒՐԻՇ ԲԱՆ ՉԷ»

Horoskop

Պարզվեց, որ Արմեն Տեր-Սահակյանի պաշտպան Սաֆար Խաչատրյանն իր միջնորդությունները կապում է «Առավոտում» տպագրված հորոսկոպների հետ։ Սակայն երեկ ակնհայտորեն նրա բախտը չբերեց՝ բոլոր միջնորդությունները մերժվեցին։ Ահա թե ինչու թաքցրեց, թե որ հորոսկոպային նշանի տակ է գտնվում։

ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆԸ ԽԱԽՏՎԵԼ Է

Sayat Nova

«Սայաթ-Նովա» մրցութային երկրորդ փուլ են անցել թվով 64 ստեղծագործություններ։ Մրցույթի պայմաններից մեկն էլ այն էր, որ ներկայացվող ստեղծագործությունը չպիտի հնչած լիներ մինչ 1999 թվականը։ Ռոբերտ Ամիրխանյանի մի ստեղծագործություն (գրված Չարենցի «Տաղ անձնականի» հիման վրա) երեկ մի երաժշտասեր նկատեց, որ հնչել է Չարենցի 100-ամյակի առիթով, տարիներ առաջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930