Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը

Ապրիլ 15,2000 00:00
Robert Qocharyan

Անցած շաբաթ բոլոր տեսակի ընդդիմադիրների նկատմամբ համոզիչ հաղթանակ տարավ նախագահ Քոչարյանը, կարողանալով բանտից ազատել իր խորհրդական Ալեքսան Հարությունյանին: Այս մի հաղթանակի համար ես ուրախ եմ, քանի որ վստահ եմ, որ պրն Հարությունյանը հոկտեմբերի 27-ի հանցագործության հետ որեւէ կապ չունի: Անցած լինի, Ալիկ:

Անուշավան Դանիելյանը

Anushavan danielyan

Իր ձեռնասուն դատախազի եւ դատարանի միջոցով ԼՂՀ վարչապետը հաշվեհարդար տեսավ իրեն քննադատող լրագրող Վահրամ Աղաջանյանի հետ՝ նրան ազատազրկելով մեկ տարով: Այդ ամոթալի փաստին միանշանակ բացասական գնահատական տվեցին Հայաստանի բոլոր լրատվամիջոցները: Ափսոս, մենք նույնքան համերաշխ չէինք, երբ Երեւանում դատարանը նույնատիպ /ճիշտ է, պայմանական/ որոշում ընդունեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կամ երբ «Միասնության» ինտելեկտուալները պահանջում էին Տիգրան Նաղդալյանի հրաժարականը:

«Առավոտի» լրագրողները

aravot

Այս ծանր եւ լարված վիճակում շարունակում է տեղ-տեղ ծաղկել բարձրաշխարհիկ կյանքը, որում գլխավոր newsmaker-ները մնում են «Առավոտի» լրագրողները: Հաշվի առնելով գործընկերների հետաքրքրությունն առ այն, թե ով, որտեղ եւ ում հետ է ճաշում, ներկայացնում եմ հակիրճ հաշվետվություն եւ հետագա ստեղծագործական ծրագրերը: Ուրբաթ օրը Աննա Իսրայելյանը եւ տողերիս հեղինակը խինկալի ենք կերել ԳԽ նախկին պատգամավոր Գառնիկ Իսագուլյանի տանը: Երեքշաբթի Սաթիկ Սեյրանյանը եւ ես ճաշելու ենք Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Աբրահամյանի հետ: Իսկ հինգշաբթի՝ Ձկան օրը, ես Նաիրա Հովհաննիսյանի հետ գնալու եմ «Ոսկե ձկնիկ» ռեստորան: Այնպես որ, եթե մյուս շաբաթ ինչ-որ բան կարդաք դաշնակցության, ֆուտբոլի կամ կրթության մասին, կիմանաք, թե որտեղ է թաղված շան գլուխը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930