Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս 30,2000 00:00

«ՆՐԱՆՔ ԳԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿԱՏԱՐԱԾ ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԻՄ-ի 20-րդ համագումարում Պարույր Հայրիկյանը խոսելով, իր բնորոշմամբ՝ նորաձեւ մի երեւույթի՝ Ռոբերտ Քոչարյանին ապօրինի նախագահ հայտարարելու մասին, նկատեց. «Տարօրինակ է, որ այդպես են համարում հհշածին կազմակերպությունների ներկայացուցիչները, նրանք, ովքեր Ռոբերտ Քոչարյանին հրավիրել էին ՀՀ որպես վարչապետ, այլ խոսքով՝ փոխնախագահ»: Եթե նախագահի համար Սահմանադրության 50-րդ հոդվածով որոշակի պայմաններ առաջադրված են, որ նա վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացի եւ նույնքան էլ մշտապես ՀՀ-ում բնակված պիտի լինի, ապա վարչապետի համար նման սահմանափակումներ հիմնական օրենքով նախատեսված չեն։ Ու նաեւ, 1998-ի մարտին հօգուտ Ռոբերտ Քոչարյանի ընտրակեղծիքներ թույլ տվածները՝ մասնավորապես, ԵԿՄ վարչության անդամներն են խոստովանում, որ իրենք են իշխանության բերել նրան։ Այս վերջինի վերաբերյալ «Առավոտի» հիշեցմանը Պարույր Հայրիկյանը հարցով պատասխանեց. «Իսկ նրանք պատրա՞ստ են այդ խոստովանությամբ ներկայանալ դատախազություն եւ կրել դրա համար արժանի պատիժը»։ Խոստացանք այդ հարցն ուղղել հասցեատերերին, բայց մինչ այդ նկատենք, որ ընտրախախտումների եւ ընտրակեղծիքների համար քրեական պատասխանատվություն սահմանվեց միայն նոր «Ընտրական օրենսգրքի» ընդունումից հետո՝ 1999-ի մարտին։ Իսկ օրենքը հետադարձ ուժ չունի։ Ինչեւէ, երկրապահների խոստովանությունների առնչությամբ պրն Հայրիկյանը նաեւ ասաց. «Երբ նրանք մեկի հետ հակադրվելով, հետո սկսում են գերագնահատել իրենց կատարած ստորությունները՝ մի քիչ զգուշությամբ պիտի վերաբերվեմ հակառակորդի հանդեպ կատարվելիք հայտարարություններին։ Ասենք, կարող են գնալ ինքնազոհության, որպեսզի վնասեն նաեւ այդ պահի քաղաքական հակառակորդին։ Դա ինձ համար չափանիշ չէ։ Ի վերջո, երկրորդ փուլում երկու մրցակիցներ կային եւ երկրորդ մրցակիցը որեւէ բողոք չներկայացրեց։ Դա է իմ չափանիշը»։ Պարույր Հայրիկյանը սակայն վստահ էր. «Նախագահի օրինականության մասին խոսողները ոչ այնքան ընտրությունների արդյունքներն են նշում, որքան նրա՝ Սահմանադրությանը հակառակ, Հայաստանի նախագահի թեկնածու դառնալու հանգամանքը»։ Բայց, իրոք, միայն ա՞յդ է նախագահին ոչ օրինական համարողների փաստարկը։ Որքան տեղյակ ենք, իրավաբանների մի խումբ գրքույկ է պատրաստել հրատարակման, որտեղ շարադրում են այն փաստարկները, թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը ոչ օրինական նախագահ եւ ինչո՞ւ է հիմնավոր նրա հրաժարականի պահանջը։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031