Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 09,2000 00:00

Ժողովրդի համբերության բաժակը լցվել է Ժողովուրդը հոգնած է, զայրացած է, հիասթափված է եւ պատրաստ է ոտքի ելնել։ Աբովյանի շրջանի Կոտայք գյուղում եւս մարդիկ նույն տրամադրություններն ունեն։ Սոցիալ172տնտեսական գերլարված իրավ իճակում հայտնված մարդիկ կորցրել են հավատը, նրանք այլեւս չեն հավատում իշխանություններին։ Նախագահի խոստացած 40 հազար աշխատատեղը՝ գյուղացիք զայրույթով էին ընդունել, նրանք ոչ մի խոստման այլեւս չեն հավատում։ «Թող աշխատածի դիմաց մարդկանց աշխատավարձը տրվի, հետո նոր խոստումներ»։ ՀԺԿ Կոտայքի տարածքային կազմակերպության հետ ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանի հանդիպումը հերթական անգամ վերածվեց հանրահավաքի։ Գյուղացիները սկսեցին իրենց հոգսերից խոսել, ոմանք նույնիսկ հեղափոխական կոչեր էին անում. «Առաջնորդեք մեզ»։ Ստեփան Դեմիրճյանը փոխարենն ասաց, թե ՀԺԿ172ն ցնցումների կողմնակից չէ, այլ՝ ավելի հավասարակշռված քաղաքականության։ Այս պահին կուսակցության խնդիրն է՝ տեղերում ավելի ուժեղանալ, ավելի ակտիվ աշխատել Ազգային ժողովում։ Իսկ այնքան չարչրկված պատասխանատվության հարցի վերաբերյալ գյուղացիների պահանջին ի պատասխան ՀԺԿ նախագահի պաշտոնակատարը կրկին հիշեց Կարեն Դեմիրճյանի խոսքն այն մասին, թե տեղից վեր կացողը պաշտոն է ուզում, ու երբ ձեռք է գցում, չի մտածում՝ ինքը կարող է, չի կարող այդ տեղում աշխատել։ Հետո էլ պահանջում է, որ իր ստանձնած պատասխանատվությունը ուրիշները կիսեն։ Ժողովրդին Դեմիրճյանը հրաշքներ չխոստացավ. «քանի որ մտել եմ քաղաքականության մեջ, զբաղվելու եմ լրջորեն»։ Իսկ իշխանությունները վաղուց ժամանակն է, որ հետեւություններ անեն. «Իսկապես քայլեր են հարկավոր, իշխանությունները պետք է հետեւություններ անեն եւ իրենց կոնկրետ քայլերով վերականգնեն ժողովրդի հավատը։ Մինչեւ հոկտեմբերի 27172ը իրավիճակը էլի շատ ծանր էր, բայց այն ժամանակ հույս կար։ Այսօր առաջին հարցը այդ հույսի, հավատի վերականգնումն է»։ Իսկ դա չի լինի, քանի դեռ չի բացահայտվել հոկտեմբերի 27172ը։ Գյուղացիներից շատերը պարզվում է, գիտեն, թե ո՞վ է 27172ի կազմակերպիչը. «Ինչո՞ւ չի հայտնաբերվում 27172ը, էստեղ նստած հասարակությունը՝ բոլորս էլ իմանում ենք, թե ո՞վ է արել, խի՞ չի էդ մարդը պատասխան տալիս։ Ի՞նչն է պատճառը, որ չի բացահայտվում դավաճանությունը»։ Գյուղացին այդպես էլ չասաց, թե ինքը ում նկատի ունի, թեպետ խոսքում կրկնում էր, թե ինքը ոչ մեկից չի վախենում։ Ստեփան Դեմիրճյանը նման կոչերին հանգիստ էր վերաբերվում։ Նա ասաց, թե առաջին հերթին ինքն է շահագրգռված, որ 27172ը բացահայտվի, եւ ամեն ինչ կարվի դրա համար։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել