ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՔՆՆԱՐԿԵԼ ԼՂ-Ի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ Մինչեւ այն պահը, երբ Ադրբեջանում իշխանության փոփոխության ժամանակ չապահովվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քաղաքականության ժառանգական փոխանցումը, այս հարցով ցանկացած պայմանավորվածություն կմնա որպես բարի ցանկություն: Վկա՝ Ադրբեջանի ընդդիմադիր բոլոր ազդեցիկ կուսակցությունների հակազդեցությունը այդ հանրապետության պաշտոնական լրատվամիջոցներում Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեք առաջարկությունների հրապարակման կապակցությամբ: Ընդդիմության առաջնորդները, որոնցից յուրաքանչյուրը պետության ղեկի մոտ կարող է փոխարինել Հեյդար Ալիեւին, միանշանակ մերժեցին ոչ միայն «Ընդհանուր պետության» գաղափարի վրա հիմնված տարբերակը, այլեւ որպես բանակցային գործընթացի վերսկսման հիմք ընդունված առաջարկությունները: Ընդ որում, բոլորը հանդես եկան հօգուտ խնդրի ռազմական միջոցով լուծմանը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա Ադրբեջանի նախագահի հավանական թեկնածուները բոլորովին մտադրված չեն քննարկել կարգավորման այդ հիմնական հարցը: Որպես դրա հաստատում կարող է ծառայել թեկուզ հանրապետությունում բավական ազդեցիկ, Ադրբեջանի նախկին պետքարտուղար Լալա Շովքեթ Հաջիեւայի գլխավորած Լիբերալ կուսակցության հայտարարությունը: Ժողովրդին պատերազմի պատրաստվելու կոչ անելու հետ միասին, հայտարարության մեջ առաջարկվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկել բացառապես Հայաստանում համանման ադրբեջանական պետական կառույց՝ այսպես կոչված «Գեյչա» (Զանգեզուրի, այսինքն ներկայիս ՀՀ Սյունիքի եւ Գեղարքունիքի տարածքներում) ստեղծելու հարցի քննարկման հետ: Նման տրամադրությունների առկայությունը Ադրբեջանի քաղաքական ուժերի ապագա ղեկավարների շրջանում, որոնք իրենց համարում են «արեւմտյան ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պահպանման կողմնակիցները», հանդիսանում են Ստեփանակերտի պաշտոնական դիրքորոշման ճշմարտացիության ակնհայտ ապացույց: Իսկ Ստեփանակերտը պնդում է բանակցություններում առաջնահերթ դարձնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկման հարցը: Հակամարտության լուծման ցանկացած այլ մոտեցում, ԼՂՀ դիտորդների կարծիքով, արդյունքում կհանգեցնի Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության արտահոսքի: Դե-ֆակտո


















































