Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքապետարանը որոշել է լրջորեն զբաղվել քաղաքով»

Մարտ 31,2001 00:00
yerevan

Արդեն քանի-քանի տարի է, ինչ քաղաքապետարանը խոսքերով լրջորեն զբաղվում է քաղաքով, իսկ գործնականում… Քաղաքը «լուրջ» տեսքի բերելու ծրագրի մեջ է մտնում նրա գիշերային լուսավորության խնդիրը։ Քաղաքապետարանի բարեկարգման եւ շինարարության վարչության պետ Աշոտ Սարգսյանը նշեց, որ «ծրագրավորված է մինչեւ տարվա վերջ լուսավորել ամբողջ քաղաքը, այդ թվում՝ նաեւ գետնանցումները»։ Ակնհայտ է, որ վերջին 10 տարիներին լուսավորում ունեցել են կենտրոնական մեկ-երկու փողոց։ Պրն Սարգսյան նշեց, որ արդեն 16 փողոց միակողմանի լուսավորված է, միայն թե «…մինչեւ տարվա վերջ պետք է լուսավորումը լինի երկկողմանի»։ Կիսատ-պռատ լուսավորման պատճառն, ըստ պրն Սարգսյանի, լամպերի, լուսատուների, կաբելների բացակայության եւ դրանց ձեռքբերման խնդրի հետ է կապված։ Քաղաքապետարանը, ինչպես միշտ, հույսը դնում է խոշոր ձեռներեցների, բարեգործների եւ հիմնադրամների վրա։ Եթե այս անգամ նրանք օգնեն, ապա «հավանաբար՝ իրենց արտադրանքով։ Լամպերի գործարանը՝ լամպերով, կաբելային տնտեսությունը՝ կաբելով»,- ասաց պրն Սարգսյանը։

Քաղաքային նշանակություն ունեցող փողոցների լուսավորման խնդիրը լուծելու է քաղաքապետարանը, իսկ համայնքային նշանակություն ունեցող լուսավորման հարցերը՝ համայնքները։ Այն հատվածները, որտեղ օբյեկտներ կան, պետք է լուսավորեն տվյալ օբյեկտի տերերը։

Կարելի է պատկերացնել քաղաքի «բազմազան ու զարմանազան» տեսքը տարբեր կազմակերպությունների կատարած «լուսավորական» աշխատանքներից հետո։

ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031