Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ՀԱԿԱԴՐՎԵԼ

Մայիս 05,2001 00:00

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ՀԱԿԱԴՐՎԵԼ Երեկ Երիտասարդ պահպանողականների միությունը Շահումյանի արձանի մոտ կազմակերպել է նկարների ցուցահանդես, որը կրում էր «Ոչ ահաբեկչությանը» խորագիրը։ Միության համանախագահ Սերգեյ Բարսեղյանը նշեց, որ ցուցահանդեսը կազմակերպելու նպատակը երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները բռնությանը, մահին, ահաբեկչությանը հակադրելն է։ Ներկայացված էին 40-50 աշխատանք, որոնց հեղինակներն էին երիտասարդ արվեստագետները եւ ստեղծագործող ուսանողները։ – Մենք ժանրային սահմանափակումներ չենք սահմանել, սակայն չափանիշը պետք է լիներ այն, որ ստեղծագործողները կիսում են մեր գաղափարները,- ասաց Ս. Բարսեղյանը։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք ցուցահանդեսը միտումնավոր չի կազմակերպվել հենց «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ժամանակ եւ նրա հարեւանությամբ, Ս. Բարսեղյանը պատասխանեց՝ միայն թեմատիկորեն, բայց ոչ միտումնավոր։ Նշենք, որ ահաբեկչության դեմ պայքարողների ակցիայի սկզբից 20 րոպե անց ՆԳ մի գեներալ առանց ներկայանալու պահանջեց, որ մասնակիցները հեռանան։ Ա. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել