Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԿՐԱԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽԱՂՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԼՎՈՎՈՒՄ

Մայիս 05,2001 00:00 Share

ՈՒԿՐԱԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽԱՂՆ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԼՎՈՎՈՒՄ Վերջին օրերին Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցներում այն կարծիքն էր հրապարակվել, թե Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Լոբանովսկին դիմել է երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը՝ խնդրանքով, որ աշխարհի 2002 թվականի առաջնության ընտրական մրցաշարի սեպտեմբերի 5-ին նշանակված Ուկրաինա-Հայաստան հանդիպումը չանցկացվի Լվովում, այլ ավանդույթի համաձայն հավաքականները մրցեն Կիեւում։ Այս առիթով պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել ֆեդերացիայի մամուլի ծառայությունը եւ ամբողջովին հերքել է այդ լուրը։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ համաձայն Ուկրաինայի ՖՖ նախագահ Գրիգորի Սուրկիսի եւ Լվովի մարզային պետական վարչակազմի ղեկավարության միջեւ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, Ուկրաինայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ հանդիպումը կայանալու է Լվովի «Ուկրաինա» ստադիոնում, իսկ երիտասարդական հավաքականները մեկ օր առաջ խաղալու են Չերվոնոգրադում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031