Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ

Մայիս 15,2001 00:00

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ՀՀ կառավարությունը վերջապես հաստատեց պետական բուհերի ընդունելության տեղերի թիվը։ Իսկ սա նշանակում է, որ արդեն կհրատարակվի «Դիմորդ-2001» տեղեկագիրը, որի լույս ընծայումը ձգձգվում էր, քանի որ ընդունելության տեղերի թիվը հաստատված չէր։ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի հավաստմամբ, առաջիկա 10 օրվա ընթացքում տեղեկագիրը հրատարակված կլինի։ Առայժմ սպասում են, որ կառավարությունից այս առնչությամբ ընդունված փաստաթուղթը պաշտոնապես ԿԳՆ հասնի։ Տեղեկագրի մյուս նյութերը (թեստերի նմուշներ, գնահատման չափանիշներ եւ այլն) դեռեւս փետրվարին պատրաստ էին, սակայն մայիսի վերջերին, այսինքն քննություններից 1,5 ամիս առաջ, տեղեկագիրը նոր դիմորդներին կներկայացվի։ Հիշեցնենք, որ նախորդ տարի տեղեկագիրը շատ ավելի ուշ էր հրատարակվել՝ հունիսի վերջին եւ դարձյալ կառավարության կողմից ընդունելության տեղերը ուշ հաստատելու պատճառով։ Այս տարի պետպատվերով տեղերը 3994-ն են, իսկ վճարովին՝ 5860-ը։ Վերջինը բանակից տարկետման իրավունք ունեցող ուսանողների թիվն է։ Բացի դրանից, բուհերը եւս 800 տեղ կունենան վճարովի համակարգում, որտեղ ընդունվելու բախտին արժանացածներն արդեն չեն օգտվի տարկետման իրավունքից։ Այդ 800 տեղերի բաշխումն ըստ բուհերի դեռ ավարտված չէ եւ առաջիկա մեկ-երկու օրը նոր հայտնի կլինի, թե որ բուհին ինչքան տեղ կհասնի։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել