Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉՊԵՏՔ Է ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԻ

Մայիս 26,2001 00:00

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՉՊԵՏՔ Է ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԻ Մայիսի 23-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստի մասին գրեցին բոլոր լրատվամիջոցները։ Մենք եւս անդրադարձել ենք նիստում հնչած ելույթներին, սակայն որոշ ելույթների, որ այդ օրերին դուրս մնացին մամուլի ուշադրությունից, հարկ ենք համարում անդրադառնալ։ ՀԺԿ-ական պատգամավոր Ստեփան Զաքարյանին ուղղված երկու հարցերից մեկի հեղինակը Վահան Հովհաննիսյանն էր։ Պարոն Հովհաննիսյանի հարցը հրապարակվեց որոշ լրատվամիջոցներում, բայց հարցի պատասխանը՝ ոչ մի տեղ չի հրապարակվել։ Հիշեցնենք ե՛ւ հարցը, ե՛ւ պատասխանը։ Վահան Հովհաննիսյանը Ստեփան Զաքարյանին հարցրեց. «Չե՞ք կարծում, որ եթե ԱԺ մեծամասնությունը չի վստահում իր իսկ կառավարությանը, այդ կառավարության առանձին ստորաբաժանումներին, ի դեմս ՆԳ եւ ԱԱ, թերեւս նաեւ արդարադատության նախարարությանը, կարող է անվստահություն հայտնել այդ կառավարությանը»։ Ստեփան Զաքարյանի պատասխանը հնչեց այսպես. «Չեմ ուզում ծավալվել այն հարցում, որ մենք նախագահական հանրապետություն ենք։ Ձեր հարցն ակնկալում է երկար պատասխան, բայց ասեմ հետեւյալը։ Դուք եք հետամուտ «Կոռուպցիայի մասին» օրենքին։ Կարո՞ղ եք բացառել, որ իրավապահ մարմիններում կոռուպցիա կա։ Իսկ եթե տվյալ նախարարության որեւէ վարչության պետի փող են տվել նրանք, ովքեր, հնարավոր է փող են տվել նաեւ Նաիրի Հունանյանի՞ն»։ ՀԺԿ-ական պատգամավոր Գրիգոր Հարությունյանն իր ելույթում ասաց. «Այսօր մենք համոզվա՞ծ ենք բոլորս, որ ամեն ինչ լավ է ընթանում, որ մենք ինչ-որ կասկածներ չունենք։ …Ինչ-որ կա՝ ԱԺ-ի գլխին են թափում, ինչ-որ կա՝ սկսած տնտեսական, քաղաքական, բոլոր հարցերի հետ կապված, անգամ՝ քրեական։ Ամեն ինչում մեղավոր է ԱԺ-ն։ Բայց չէ՞ որ մենք շատ լավ գիտենք մեր Սահմանադրությունը եւ գիտենք, որ ԱԺ-ին էդքան էլ մեծ դերակատարում չի տրված մեր երկրում։ Այդ տեսակետից փոքր հնարավորությունը՝ կոնկրետ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը, մեզ տրված է Սահմանադրությամբ։ Իսկ մենք ուզում ենք ինքներս մեզ համոզել, որ այդ իրավունքը չունենք։ Ունենք այդ իրավունքը, ամեն ինչ ճիշտ է, ի՞նչն է այստեղ սխալ։ Իհարկե, հանձնաժողովը երբեք չպետք է քաղաքականացվի։ Հենց որ հանձնաժողովը մտավ քաղաքական պայքարի մեջ, կնշանակի ոմանց ջրաղացին ջուր կլցնենք։ Հանձնաժողովը կլինի մեր վերահսկողության տակ եւ բացառում եմ, որ կքաղաքականացնենք եւ գաղափարը կաղավաղենք»։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031