Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկվա կլոր սեղանը, որը նվիրված էր մանկավարժ, կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանին, պատահական օր չ

Հունիս 02,2001 00:00

Վերաորակումը քայլ էր փրկելու մեղադրանքը Երեկվա կլոր սեղանը, որը նվիրված էր մանկավարժ, կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանին, պատահական օր չէր ընտրված. Երեխաների պաշտպանության միջազգային օրն էր։ «Ֆեմիդա» հասարակական կազմակերպությունը հրավիրել էր իրավաբանների, իրավապաշտպանների։ Աշոտ Բլեյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը ներկայացրեց առաջին ատյանում, վերաքննիչ դատարաններում ընթացած քրգործի դատաքննությունները, նախաքննության մարմնի գործունեությունը, որի հիմքում, ըստ փաստաբան Ռ. Գրիգորյանի, դրվել են մեղադրանքներ, որոնք հիմնավորված չեն։ Ըստ փաստաբանի, «հափշտակության» դրվագն, օրինակ, «հաստատվեց» նրանով, որ Ա. Բլեյանին մեղավոր ճանաչեցին «հափշտակություն կատարելու փորձի» մեջ (նախկինում՝ առավել խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ)։ Փաստաբանի կարծիքով, վերաորակումը փաստորեն քայլ էր փրկելու մեղադրանքը։ Աշոտ Բլեյանի գործով, տեղեկացրեց Ռ. Գրիգորյանը, անցնում էր մի վկա՝ Արմեն Մկրտչյանը, որի նախաքննական ցուցմունքն է դրվել մեղադրանքի հիմքում։ Դատաքննության (տարբեր ատյաններում ընթացած) այս վկան չի ներկայացել: Եվ, հետեւաբար, փաստաբանը զրկված է եղել «հեռակա» վկային հարցեր տալու իրավունքից։ Վկան իր պարտականությունները չի կատարել, իսկ դատարանն էլ չի ապահովել կողմերի հավասար մրցակցության իրավունքը։ Ա. Մկրտչյանը գործի ելքով շահագրգռված անձ է եղել եւ, հետեւաբար, սխալ էր նրա ցուցմունքները դնել մեղադրանքի հիմքում։ «Չի պատճառաբանված անփութության հանցակազմը», «պաշտոնեական դիրքի չարաշահման դրվագը»։ Հետաքրքիր մի իրավիճակ էր ստեղծվել «թղթի դրվագով», երբ «Նոր դպրոցի» եւ «Սուսաննա» կազմակերպությունների միջեւ պայմանագիր է կնքվել։ Դպրոցական դասագրքերը տպագրվել են, հանձնվել երեխաներին, իսկ պայմանագրային կողմը թուղթը չի ուղարկել։ Սակայն իր պարտականությունները չկատարող պայմանագրային կողմի մեղքի բաժինն էլ է տրվել Ա. Բլեյանին։ Այս նույն տրամաբանությամբ, Հայաստանում գոյություն ունեցող պայմանագրային անբարեխիղճ սուբյեկտների գումարներն էլ կարող էին գանձել Ա. Բլեյանից։ Ճանաչված փաստաբան Ռուբեն Սահակյանը լսելով իր գործընկերոջ փաստարկները, ասաց, թե ինքը կստորագրեր Ա. Բլեյանի վճռաբեկ բողոքի տակ՝ իբրեւ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբան։ Նա ասաց, որ հետեւել է առաջին օրերից ընթացող դատաքննություններին եւ կարող է ասել, որ խախտվել են թե՛ սահմանադրական, թե՛ քրեադատավարական շատուշատ նորմեր։ Ի դեպ, Ռ. Սահակյանն ուշադրություն հրավիրեց արդարացման դատավճռի իրականացման, խափանման միջոց ընտրելու առկա «երեւույթների» վրա։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930