Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեդ Մարսեդ» խորհրդատվական ընկերությունը հերթական անգամ «Առավոտին» է ուղարկել Հայաստանի առեւտրային

Հուլիս 03,2001 00:00

ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ՝ TOP TEN172Ի ՄԵԹՈԴՈՎ «Սեդ Մարսեդ» խորհրդատվական ընկերությունը հերթական անգամ «Առավոտին» է ուղարկել Հայաստանի առեւտրային բանկերի վարկանիշային ցուցակը,որն առանձնապես ուշադրության չէր արժանանա, եթե կասկածելի չլիներ։ Վարկանիշային ցուցակի բարձրագույն խմբում ընդգրկված բանկերից առնվազն մեկը (բանկի անունը չենք նշում՝ գործերն ավելի չվատացնելու համար), «Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն, սնանկացման վտանգի տակ է։ Ուստի, ի՞նչ նպատակ է հետապնդում այս ձեռնարկը եւ ինչո՞վ կարող է օգնել կամ խանգարել բանկային զգայուն համակարգին։ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի կարծիքով, նախ անհրաժեշտ է, որպեսզի «այդ անկախ ընկերությունները հրապարակեն, թե ինչ մեթոդով են իրականացնում ռեյտինգավորումը՝ սուբյեկտիվիզմը բացառելու համար։ Համենայնդեպս, այն գնահատականները, որոնք մեզ հասնում են եւ որոնց մենք ծանոթանում ենք մամուլի միջոցով, թույլ են տալիս եզրակացնել, որ այդ ռեյտինգավորումը չի համապատասխանում բանկերի իրական վիճակին»։ Բանկերի միության նախագահ Արմեն Եղիազարյանի տվյալներով, «Սեդ Մարսեդը» վերլուծությունների համար կիրառում է կլաստերային մեթոդը, որի հիմքում ընկած են, այսպես կոչված, թղթային բալանսները։ Դրանցում չեն արտացոլվում ակտիվների որակը, պարտավորությունների ռիսկը, վարկառուների դասակարգումը։ Այլ կերպ ասած, ինֆորմացիան ամբողջական չէ, ինչի պատճառով «եզրակացությունները, մեղմ ասած, ոչ միշտ են ճիշտ լինում»։ Այնուամենայնիվ, ըստ Արմեն Եղիազարյանի, «եթե մեթոդիկան հրապարակված է, բանկերի հաշվետվությունները նույնպես, ապա ցանկացողները կարող են այդ վարժությունները կրկնել։ Եթե նույն թվերն ստացվեն, ուրեմն ամեն ինչ մաքուր է»։ Բայց, խոստովանենք, որ միայն հաշվետվությունները չեն կարող տալ ամբողջական պատկերը։ Ուստի, ըստ «Առավոտի», չի բացառվում, որ վատ վիճակում գտնվող բանկերից 11722172ը կարող են համաձայնության գալ վարկանիշավորողի հետ՝ կայունության պատրանք ստեղծելու եւ վստահություն շահելու համար։ Արմեն Եղիազարյանն ասում է, որ որեւէ հիմք չունի այդպես կարծելու, «գիտեմ, որ բանկերը շատ երջանիկ չեն այդ ռեյտինգներից։ Չնայած սկզբից անհանգստություն կար, բայց փորձը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք. հետագա զարգացումներն ու ռեյտինգներն իրար հետ կապված չեն եւ հասարակության վերաբերմունքի վրա որեւէ ազդեցություն չեն թողնում»։ Ըստ վերլուծաբանների, բանկերի վիճակն առավել ճշգրիտ է արտացոլում ռեյտինգավորման CAMELS (C172 կապիտալ, A172 ակտիվների որակ, M172մենեջմենթ, E172 եկամտաբերություն, L172լիկվիդայնություն (իրացվելիություն), S172շուկայական փոփոխությունների նկատմամբ բանկի զգայունակություն) համակարգը, որն օգտագործում է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկը եւ արդյունքները գաղտնի պահում՝ բանկային գաղտնիքի համաձայն։ Նշված վեց հատկանիշներից յուրաքանչյուրը մի քանի ցուցանիշներով է բնութագրվում, իսկ արդյունքում 1 գնահատական է ստացվում, ինչի հիման վրա համեմատությունն առավել տեսանելի է դառնում։ Թե չէ՝ հասկանալի չէ, թե «Սեդ Մարսեդը» ինչին է նախապատվություն տալիս եւ ինչպես, հատկապես, երբ նշում է, որ դասակարգումը կատարվել է բանկի ֆինանսական հավասարակշռության, ակտիվության կամ արդյունավետության ցուցանիշները հաշվի առնելով։ Դրա համար էլ «ասում եմ, էլի, ռեյտինգները պիտի պրոֆեսիոնալներն անեն, պրոֆեսիոնալ մեթոդիկայով եւ դրանք պետք է ինչ172որ նպատակի ծառայեն։ Բայց, ճիշտն ասած, սրանից՝ որպես գիտական վարժություն, ես վնաս չեմ տեսնում»,172 ասում է Արմեն Եղիազարյանը։ Միաժամանակ նկատելով, որ «Սեդ Մարսեդն» էլ է նշում, որ ռեյտինգն իրենց գնահատականն է, եղած ինֆորմացիայի հիման վրա։ Ինչ172որ զգուշություն եւ գիտական պարկեշտություն, այնուամենայնիվ, կա»։ Իսկ ըստ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի, «ռեյտինգավորման մեթոդաբանությունը չափազանց կարեւոր է, որպեսզի հասարակությանը թյուրիմացության մեջ չգցեն իրենց ռեյտինգներով»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել