Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻՄԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ

Օգոստոս 29,2001 00:00

ԹԻՄԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ Ավստրիայի Կլոստենբուրգ քաղաքում անցկացված ծանրամարտի երիտասարդական առաջնության կազմակերպիչներն ամփոփել են թիմային պայքարի արդյունքները։ Տղամարդկանց մրցակցությունում հաղթել է Ռուսաստանի Դաշնության հավաքականը, որն ընդհանուր հաշվարկով վաստակել է 588 միավոր։ Ինչպես Սալոնիկում՝ աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ, այստեղ էլ թիմային արծաթե մեդալը նվաճել է արծաթե բարձունքը։ Ասպարեզ մտած 8 հայ պատանի ծանրորդները շահել են 11 մեդալ, որոնցից՝ 4 ոսկե, 2 արծաթե եւ 5 բրոնզե, ընդ որում, ոսկե մեդալներից երկուսը՝ երկամարտում։ Հայաստանի հավաքականի հաշվարկում գրանցվել է 528 միավոր։ Մեդալակիր թիմերի եռյակը եզրափակում է Բելառուսը՝ 501 միավոր։ Աղջիկների պայքարը նույնպես գլխավորում է Ռուսաստանը (490 միավոր)։ Նրան հաջորդում են Թուրքիան (461) եւ Լեհաստանը (429)։ Հայաստանը 13-րդն է՝ 68 միավորով։ Եվ սա, անշուշտ, մեծ հաջողություն է, քանի որ՝ նախ, մեր հանրապետությունն առաջին անգամ էր մասնակցում աղջիկների մրցապայքարին, ապա, մեր միակ մասնակիցը՝ 53 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, ամենեւին էլ նորեկի տպավորություն չթողեց՝ փորձառուների հետ պայքարում պոկում վարժությունում նվաճելով արծաթե, իսկ երկամարտում՝ բրոնզե մեդալ։ Սակայն մարզիչները, նրա իսկական կարողություններին ծանոթ մասնագետները հավաստիացնում են, որ այս աղջնակն ի վիճակի էր ավելի բարձր տեղեր գրավել, եթե չլիներ հասկանալի հուզմունքը։ Հռիփսիմեն մեր թիմին բերեց 68 միավոր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել