Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱԿԸ ՊԱՌԿԵԼՆ ՕԳՆԵՑ»

Հունվար 11,2002 00:00

«ՏԱԿԸ ՊԱՌԿԵԼՆ ՕԳՆԵՑ» «Առավոտ» օրաթերթի 25.12. 2001թ. N242-ում տպագրված «Տակը պառկելն էլ չօգնեց» հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ կատարված փաստը մեզ եւս լրջորեն անհանգստացրել է։ Ձեռնարկվել են միջոցառումներ, որոնց մասին ցանկանում ենք տեղյակ պահել ձեզ։ Ավտոտնակներից մեկի տեղադրման վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել էր ավելի վաղ։ Թաղապետարանի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ այն կանխվել էր՝ դեռեւս տեղադրումը չավարտված՝ ավտոտնակը տեղափոխվել էր այլ վայր, իսկ նախօրոք պատրաստված հիմնափոսը՝ լցվել հողով։ Ցավոք, մեզանից հետո բնակիչը չի հաշտվել ավտոտնակ չտեղադրելու փաստի հետ եւ, մի քանի օր անց, այն տեղադրել է նույն տեղում։ Ավելին, ավտոտնակի կողքին հայտնվել է 2-րդը, ինչի մասին մենք ահազանգ ստացել ենք արդեն ուշացումով։ Կազմվել են համապատասխան ակտեր եւ ներկայացվել թաղապետարանի վարչատուգանային հանձնաժողով։ Ավտոտնակներն ապօրինի տեղադրած բնակիչներ Արմեն Ղարիբյանը եւ Վահագն Գրիգորյանը վարչատուգանային հանձնաժողովի կողմից տուգանվել են 10000 դրամ գումարով (տուգանքները մուծվել են)։ Միաժամանակ երկուսին էլ ուղարկված է զգուշացում՝ ավտոտնակներն ապամոնտաժելու վերաբերյալ, ինչի չկատարումը կառաջացնի նոր պատժամիջոցների կիրառման անհրաժեշտություն։ Զգուշացումները տրված են անձամբ վերոհիշյալ քաղաքացիներին։ Ա. ՂԱԶԱՐՅԱՆ Էրեբունու թաղապետարանի շենքերի, շինությունների պահպանման բաժնի պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031