Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՊՔԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ

Հունվար 11,2002 00:00

ԴԵՊՔԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ «Առավոտի» երեկվա համարում տպագրված «Էս խմորը շատ ջուր կվերցնի։ Պրն Ճգնավորյանի մեջ չի մարում ավանտյուրիստի ոգին» հոդվածից հետո Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տեղեկատվության ծառայությունից մեզ հայտնեցին. «Ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Յուրի Պողոսյանը (Պյուխը), Իրան մեկնելուց առաջ, վերջին պահին հետ է վերցրել իր դիմումը։ Երեւի հասկանալով, որ ավանտյուրայի չի կարելի մասնակցել»։ Ընթերցվեց հինգ երաժիշտներից մեկի՝ ջութակահար Լիանա Գաբրիելյանի դիմումը. «Նվագախմբում անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի բացակայության պատճառով, որը հանդիսանում է պայմանագրի 2.2.1. կետի խախտում, ստիպված եմ գրել աշխատանքից ազատվելու դիմում»։ Հեռախոսով կապվեցինք ՀՀ մշակույթի փոխնախարար պրն Կարեն Արիստակեսյանի հետ, ակնկալելով որեւէ տեղեկություն «Հայաստանի վիրտուոզներ» նորաստեղծ կամերային նվագախմբի մասին։ Ստացանք հետեւյալ պատասխանը. «Մենք «Հայաստան» բառը գործածելու թույլտվություն չենք տվել։ Վերջինիս մասին գրավոր տեղեկացրել ենք ՀՀ արտաքին գործերի փոխնախարար պրն Շուգարյանին»։ Զանգահարեցինք նաեւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն, ուղղեցինք մեր հարցը. «Հայաստանի վիրտուոզներ» կամերային նվագախումբը արդեն մեկնե՞լ է Թեհրան»։ Աշխատակցուհուց, երկար ընդմիջումից հետո, ստացանք հետեւյալ պատասխանը. «Մշակույթի բաժնի ղեկավար պրն Ասֆարը տեղում չէ, սակայն մեր դեսպանատան հասարակայնության կապերի բաժնից խնդրեցին փոխանցել՝ նման հարցով կապվեք Իրանում Հայաստանի դեսպանատուն»։ Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031