Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆԱԾԱՌՆԵՐՈՎ ՍԵՊ ԽՐԵԼ

Հունվար 23,2002 00:00

ՏՈՆԱԾԱՌՆԵՐՈՎ ՍԵՊ ԽՐԵԼ «Առավոտի» հարցազրույցը Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետ Արարատ Զուրաբյանի հետ։ – «Առավոտ» օրաթերթի շաբաթօրյա թիվ 9 համարում քաղաքապետարանի եւ Կենտրոնի թաղապետարանի տոնածառների համեմատական հոդվածը քաղաքապետարանում, թաղապետարանում խիստ դժգոհություն էր առաջացրել։ Ի՞նչն էր պատճառը։ – Պատճառը անհարկի համեմատությունն էր, որի արդյունքում տպավորություն էր ստեղծվել, որ այս 2 կազմակերպությունները հակադրված են իրար եւ մեկը մյուսի միջոցառումները «փնովելու» մոլուցքով են տառապում։ Ամենեւին այդպես չէ։ Մեզ համար շատ ուրախալի է Երեւանում կազմակերպված ամեն մի լավ միջոցառում, արգահատելի է ցանկացած անհաջող միջոցառում, թեկուզ այն կազմակերպված լինի մեր կողմից։ Այնպես որ, հոդվածի «սեպ խրելու» մտադրությունը չեմ ընդունում։ – Ձեր ասելով ստացվում է, որ թաղապետարանի եւ քաղաքապետարանի միջեւ ամեն ինչ շատ հարթ է գնում։ – Այդպիսի բան չասվեց. շատ ու շատ հարցերում կան խնդիրների լուծման տարբեր մոտեցումներ, անգամ իրար մերժող ու հակադրվող կարծիքներ, բայց այլ կերպ չեմ էլ պատկերացնում, որովհետեւ տարբեր լիազորություններ եւ հնարավորություններ ունեցող կառույցների հարաբերվելու մասին է խոսքը։ – Ինչպիսի՞ ձեռնարկներով է արտահայտվում Ձեր համագործակցությունը։ – Միայն անցած մեկ տարվա ընթացքում համատեղ ջանքերով կազմակերպվել են համերգներ, անապահով ընտանիքների երեխաների համար ամառային ճամբարներ, ուսանողական փառատոներ։ Հաջողված միջոցառումներ էին Գեղագիտական կենտրոնի եւ «Վորդ Վիժն»-ի հետ կազմակերպված հանդիսությունը՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան, Օղակաձեւ այգում խաղահրապարակի բացումը, Էրեբունի-Երեւան տոնակատարությունը, Սախարովի արձանի բացումը, դպրոցներում համատեղ անցկացված առարկայական եւ մարզական օլիմպիադաները, սպարտակիադաները։ Համատեղ գործունեության հիանալի օրինակ էր քաղաքի մաքրման միամսյակը, ծառատունկը, որին մասնակցեցին թե մանկապարտեզները եւ դպրոցները, թե բուհերը եւ հասարակական կազմակերպությունները։ Ընդ որում, ես նշում եմ միայն կրթամշակութային ոլորտում համագործակցությունը, նշեմ նաեւ մի շտրիխ. դպրոցներին աջակցելու ոչ մի պարտավորություն թաղապետարանը չունի, բայց երբեք այդ դիրքից չէ, որ կազմակերպել է բազմակողմանի աջակցություն համայնքի տարածքում գտնվող դպրոցներին։ – Ինչպիսի՞ն են քաղաքապետ եւ թաղապետ հարաբերությունները։ – Աշխատանքային ոլորտում՝ վեճերով եւ տարակարծություններով լի, մարդկային հարաբերություններում՝ շատ բարեկիրթ եւ փոխադարձ հարգալից։ – Ո՞ւմ հետ է ավելի հեշտ աշխատել՝ Նազարյանի՞, թե՞ Բազեյանի։ – Սիրադեղյանի։ – Ի՞նչ կցանկանայիք քաղաքապետին։ – Ֆինանսներ։ – Ո՞վ կլինի հաջորդ քաղաքապետը։ – Ես չեմ լինի։ – Քաղաքապետարանի հետ կազմվե՞լ է արդյոք 2002 թ. համատեղ աշխատանքների ծրագիր։ – Այո, բայց դեռ այն չի գործում ֆինանսական միջոցների պատճառով, մեկ ամսից կերեւան առաջին արդյունքները։ – Առաջիկա տեղական ընտրությունների թեկնածուների ցուցակում կտեսնե՞նք Ձեր անունը։ – Կարծում եմ, տարօրինակ կլիներ չմասնակցելը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031