Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՅՈՒՐՅԱԿՈՒՄ

Մայիս 22,2002 00:00

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՅՈՒՐՅԱԿՈՒՄ Յուրաքանչյուր ամիս Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակում է ազգային հավաքականների վարկանիշային ցուցակը։ Մայիս ամսվա դրությամբ ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը։ Հավասար միավորներով երկրորդ տեղը բաժանում են Հարավային Ամերիկայի ներկայացուցիչներ Բրազիլիան եւ Արգենտինան։ Ուժեղագույն տասնյակում ըստ հերթականության դասավորվել են. 4. Կոլումբիա, 5. Պորտուգալիա, 6. Իտալիա, 7. Մեքսիկա, 8. Իսպանիա, 9. Հոլանդիա, 10. Հարավսլավիա։ Հայաստանի ազգային հավաքականը, որն ապրիլ ամսին գտնվում էր առաջին հարյուրյակում, նահանջել է եւ հիմա զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը։ Մեկ հետաքրքրական փաստ եւս. մայիսի 31-ին Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակից բոլոր 32 ազգային հավաքականները գտնվում են հիսուն լավագույնների շարքում։ Նույն օրը հրապարակված ՈՒԵՖԱ-ի ցուցակում նույնպես մեր ազգային հավաքականը տեղի է տվել եւ հիմա Հին աշխարհամասում 47-րդն է։ Թերեւս մխիթարական է, որ թե՛ աշխարհում, թե՛ Եվրոպայում մերոնք մի քանի աստիճան վեր են Ադրբեջանից։ Ինչ վերաբերում է հետընթացի պատճառներին, երկու ցուցակներն էլ կազմվել են մինչեւ մայիսի 15-ը հավաքականների անցկացրած հանդիպումների արդյունքները հաշվի առնելով։ Իսկ մերոնք, ինչպես հայտնի է, վերջին ամիսներին մի տեսակ հեռու են մնացել ֆուտբոլային աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից։ Ավելին, հանրապետության ֆուտբոլային ղեկավարությունը մոտ մեկ ամիս առաջ նշանակեց հավաքականների գլխավոր մարզիչներին, որն էլ, ինչպես պարզվում է, օրինական ճանապարհով չի արվել, քանի որ ՀՖՖ գործկոմի նորընտիր անդամների լիազորությունները հաստատելու նպատակով համաժողով չի հրավիրվել, ինչպես պահանջում է կանոնակարգը։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031