Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ

Դեկտեմբեր 12,2002 00:00

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ Երեկ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ փուլում պետք է կայանային հետեւյալ հանդիպումները։ «C» խմբում Մադրիդի «Ռեալը» ընդունելու էր Մոսկվայի «Լոկոմոտիվին», իսկ Դորտմունդի (Գերմանիա) «Բորուսիան»՝ «Միլանին» (Իտալիա)։ «D» խմբում «Յուվենթուսի» (Իտալիա) մրցակիցը լինելու էր Շվեյցարիայի «Բազելը», իսկ Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունելու էր Իսպանիայի «Դեպորտիվոյին»։ Իսկ նախորդ օրը «A» եւ «B» խմբերում կայացած երեք խաղերում գրանցվել էին հետեւյալ արդյունքները. «A» խումբ. «Ինտեր» (Միլան, Իտալիա)- «Բայեր» (Լեւերկուզեն, Գերմանիա)՝ 3։2։ «Բարսելոն» (Իսպանիա)- «Նյուքասլ» (Անգլիա) խաղը հորդառատ անձրեւի պատճառով հետաձգվեց։ Երեկ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ հանդիպումը կողմերի պահանջով նշանակվել էր երեկ։ «B» խումբ. «Այաքս» (Հոլանդիա)- «Ռոմա» (Իտալիա)՝ 2։1, «Արսենալ» (Անգլիա)- «Վալենսիա» (Իսպանիա)՝ 0։0։ Մրցաշարային աղյուսակներ «A» խումբ 1. Ինտեր 2 2 0 0 7-3 6 2. Բարսելոն 1 1 0 0 2-1 3 3. Բայեր 2 0 0 2 3-5 0 4. Նյուքասլ 1 0 0 1 1-4 0 «B» խումբ 1. Արսենալ 2 1 1 0 3-1 4 2. Այաքս 2 1 1 0 3-2 4 3. Վալենսիա 2 0 2 0 1-1 2 4. Ռոմա 2 0 0 2 2-5 0 Հիշեցնենք, որ այս խաղերով Չեմպիոնների լիգայի մասնակից թիմերը ավարտում են այս տարվա հանդիպումները։ Դրանք կվերսկսվեն 2003թ. փետրվարի 18-ին եւ 19-ին։ Այդ ժամանակ կկայանան հետեւյալ հանդիպումները. 18.02.2003 «A» խումբ. «Բարսելոն»-«Ինտեր», «Բայեր» -«Նյուքասլ»։ «B» խումբ. «Արսենալ»-«Այաքս», «Ռոմա»-«Վալենսիա»։ 19.02.2003 «C» խումբ. «Միլան»-«Լոկոմոտիվ», «Ռեալ»-«Բորուսիա»։ «D» խումբ. «Մանչեսթեր Յունայթեդ»-«Յուվենթուս», «Բազել»-«Դեպորտիվո»։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել