Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ԼԱՎ ՕՐԻՆԱԿ ՏՎԵՑ

Հունիս 17,2004 00:00

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ԼԱՎ ՕՐԻՆԱԿ ՏՎԵՑ Ի՞նչ եք կարծում «վստահության հանրաքվեի» հարցն արդյո՞ք սպառված է: Այս հարցադրմանը Վահագն Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, ոչ: Բերեմ Վենեսուելայի օրինակը: Այնտեղ ընդդիմության երկու տարի պայքարից հետո միայն վերջերս է որոշվել, որ օգոստոսի 5-ին պետք է հանրաքվե անցկացվի: Մինչ այդ երկրի ղեկավար Ուգո Չավեսը դա թույլ չէր տալիս տարբեր պատճառաբանություններով՝ հավաքված ստորագրությունները կեղծվել են, ժողովուրդը իշխանության հետ պրոբլեմ ունի, բայց ընդդիմությանը չի սիրում, ընդդիմությանն ամերիկացիներն են աջակցում եւ այլն: Բայց փաստն այն է, որ ժողովուրդն ավելի քան 2 մլն ստորագրություն էր հավաքել եւ արդեն շուտով հանրաքվեով կորոշվի այդ երկրի իշխանությունների վստահության հարցը: Ինձ համար միանշանակ է, որ ՍԴ-ն իր որոշման 6-րդ կետով իշխանություններին առաջարկել է փոխել «Հանրաքվեի մասին» օրենքը եւ վստահության հանրաքվե անցկացնել, եւ թող ոչ ոք չփորձի մտնել իրավական դաշտ եւ դրանից եզրակացություններ անել: ՍԴ-ի որոշումը վերջնական է եւ քննարկման առարկա չի կարող լինել: Պարզապես իշխանություններն այդ որոշումը մեկնաբանում են ինչպես ուզում են: Նման օրինակներ մենք էլի ունենք: Հիշենք թեկուզ նույն ՍԴ-ի 1999-ին կայացրած որոշումը՝ «ԱրմենՏելի» մենաշնորհի հետ կապված, ինչը մինչ օրես էլ չի կատարվել, կամ՝ միայն մասամբ է կատարվել: Ինչի՞ չկատարեցին, դե թող կատարեին: Իշխանությունը կարող է ասել օրենքի այս դրույթն այսօր ինձ բավարարում է, վաղը կասի՝ չի բավարարում, կախված այն բանից, թե այդ օրենքը կամ ՍԴ որոշումը վտանգո՞ւմ է իր իշխանությունը, կամ ստացվելիք եկամուտները, թե՞ ոչ»: Վ.Խաչատրյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել