Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 06,2005 00:00

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է «Առավոտի» 04.08 համարում լույս տեսած «Ինստիտուտ՝ 2 սենյականոցի գնով» հոդվածում տեղ են գտել բազմաթիվ անճշտություններ: Հոդվածագիրը աղմկահարույց է անվանում այն հանգամանքը, որ «Հայսեյսմշինը» հաշվապահական հաշվեկշռում գնահատված է 11 մլն դրամ եւ դա դիտարկում են մասնավորեցման համատեքստում: Մինչդեռ ինստիտուտն ընդգրկված չէ սեփականաշնորհվող օբյեկտների ցանկում եւ մասնավորեցման ենթակա չէ: 11 մլն դրամը ընդամենը ինստիտուտի հաշվեկշռային արժեքն է: Ինչ վերաբերում է «Հայսեյսմշինի» վերակազմավորմանը ԲԲԸ-ի, ապա դա «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջն է՝ եթե ՓԲԸ-ի բաժնետերերի թիվն անցնում է 49-ից, ապա ընկերությունը 1 տարվա ընթացքում պետք է վերակազմավորվի կամ լուծարվի: «Հայսեյսմշինի» բաժնետերերի թիվը կազմում է 147: Ընկերությունը ՓԲ-ի կարգավիճակով պահպանելու նպատակով նախարարությունը կոլեկտիվին առաջարկել է կոնսոլիդացվել, սակայն նրանք դրան չեն համաձայնել: Հրապարակման հեղինակը հաշվետու ժողովների չկայանալը պայմանավորում է կանոնադրության բացակայությամբ, իսկ գործող կարգով տարեկան հաշվետու ժողովները գումարվում են ոչ թե տնօրենի հայեցողությամբ, այլ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 66 հոդվածի պահանջի համաձայն: Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունԴժգոհություններն արտահայտել են ոչ թե «հոդվածագիրը» կամ «հրապարակման հեղինակը», այլ ինստիտուտի աշխատակիցները՝ «Առավոտին» ուղղված իրենց նամակում: Հոդվածում, մասնագիտական կանոնների համաձայն, զետեղված էր նաեւ հակառակ կարծիքը՝ տնօրենի պարզաբանումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031