Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՉԵՔ

Օգոստոս 27,2005 00:00 Share

ՃԱՆԱՉԵՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ «Հասարակության շրջանում տպավորություն է ստեղծվում, թե 2003 թվականի ընտրությունները, կեղծիքները այնքան էլ կարեւոր չեն: Քայլ էր՝ արվեց, անցավ: Հիմա էլ նորից ենք սկսում: Ի՞նչն ենք նորից սկսում եւ ինչո՞ւ ենք նորից սկսում»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի հարցադրումներ արեց Մտավորականների ֆորումի համակարգող խորհրդի անդամ Սամվել Հովհաննիսյանը: Տարակուսանքը վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին: Նրան վրդովեցնում է, որ իշխանություններին հաջողվեց ընդդիմադիր դաշտին ներքաշել իրենց խաղի մեջ, հիմա էլ հանրաքվեի միջոցով փորձում են ժողովրդին ներքաշել, ինչը կապահովի իրենց լեգիտիմացումը: Այս պարագայում պարոն Հովհաննիսյանը երկրորդական է համարում բովանդակային թեմաներով զրույցները. «Եթե օրենքը, առավել եւս՝ Սահմանադրությունը, չի կիրառվում,՝ լավն է, թե վատը՝ որեւէ նշանակություն չունի: Մենք պետք է ունենանք օրինական իշխանություն, որը նախ կկիրառի Սահմանադրությունը, հետո նոր կքննարկենք՝ լա՞վն էր այն, թե՞ վատը»: Եվրամիության պարտադրանքներն, ըստ նրա, մեկ նպատակ են հետապնդում՝ «կործանել հայ ժողովրդին»: Մեր զրուցակիցը կասկած չունի, որ Հայաստանն ապրում է նախահեղափոխական վիճակ: Ուստի քաղաքական ուժերին խորհուրդ է տալիս աշխատել սեփական «մակարդակի բարձրացման» վրա, որպեսզի կարողանան ճիշտ տանել գործողությունները: «Ընդդիմությունը նույն չափանիշների մեջ է, ինչ-որ իշխանությունը: Հայաստանը հիմա արտաքին քաղաքականության օբյեկտ է, պետք է ձգտել գոնե սուբյեկտ դառնալ: Թող ժողովրդին չմեղադրեն պասիվության մեջ: Իրենք չեն կարողանում ժողովրդին հավատ ներշնչել՝ թող այդ առնչությամբ մտահոգվեն: Մեր քաղաքական դաշտը չի ճանաչում իր սեփական ժողովրդին»,- ասում է նա: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031