Լրահոս
Օրվա լրահոսը

2:0՝ ՀՕԳՈՒՏ ՀՀԿ-Ի

Ապրիլ 04,2007 00:00 Share

\"\"

Երեկ Արմավիրի քաղաքապետի պարտված թեկնածու Արայիկ Աղաբաբյանը («Բարգավաճ Հայաստան») անսպասելիորեն ետ վերցրեց իր հայցը, որով պահանջում էր անվավեր համարել օրերս կայացած քաղաքապետի ընտրությունները: Աղաբաբյանի այս քայլը անակնկալ էր անգամ նրա կողմնակիցների համար, որովհետեւ մինչ այդ ԲՀԿ ներկայացուցիչը խիստ վճռական էր տրամադրված: Սակայն գործող եւ վերընտրված քաղաքապետ, հանրապետական Ռուբեն Խլղաթյանի երեկվա ինքնավստահ դիրքը դատարանում կարծես վկայում է այն մասին, որ իր մրցակցի՝ դիմումը ետ վերցնելու հարցը արդեն իսկ լուծված էր վերեւներում:
Մանրամասները՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել