Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉՉԱՐԱՇԱՀԵԼ ՄԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Հունիս 04,2008 00:00

Առաջարկում է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը

«Չեմ կարծում, որ Հայաստանում մարդու իրավունքների թեման կամ այդ թեմային վերաբերող զեկույցները պետք է նմանեցնեն ֆուտբոլի գնդակի, որը նետում են դրսից մեր քաղաքական դաշտ, եւ որտեղ ընդդիմության եւ իշխանության թիմերը պետք է այդ գնդակը խաղարկեն: Ինքս կգերադասեի այդ թեմայի շուրջ հրապարակային բանավիճել ԱՄՆ իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչներից որեւէ մեկի հետ, Հայաստանում, կարծում եմ, դա կլինի քաղաքական գծով որեւէ պատասխանատու: Ես ինքս պատրաստ եմ այդ զեկույցի բովանդակությունը եւ, առհասարակ, մարդու իրավունքների ինստիտուտի վերաբերյալ մեր կարծիքը փոխանակել ոչ թե մեր քաղաքական դաշտ դրսից նետված գնդակի տեսքով, այլ՝ հենց այդ զեկույցի հեղինակների հետ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում խոսելով Պետդեպարտամենտի վերջին զեկույցի մասին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Նկատեցինք, որ 2008-ի ընտրություններից առաջ եւ հետո Հայաստանի իշխանությունները կարծես նոր ոճով են սկսել աշխատել միջազգային կառույցների, նրանց կողմից հնչեցված զեկույցների, գնահատականների եւ պահանջների հետ: Գալուստ Սահակյանը երեկ հայտարարեց, որ Եվրախորհուրդը Տիզբոն չէ, հիմա էլ հանրապետական Արմեն Աշոտյանը կարծես հայտարարում է, թե Պետդեպարտամենտի զեկույցը իրենց պետք չէ, պետք է ուղղակի քննարկել ինչ-ինչ հարցեր` հավասարը հավասարի հետ: «Առավոտի» դիտարկումներին ի պատասխան, Արմեն Աշոտյանն ասաց. «Նախ ես առաջարկում եմ զեկույցը քննարկել հեղինակների հետ եւ կողմ եմ, որ մենք դառնանք ոչ թե օբյեկտ ինչ-ինչ քննարկումների, այլ լինենք սուբյեկտ: Ինչ վերաբերում է ձեր հարցադրման միջազգային ենթատեքստին, ապա որեւէ մեկը տեսակետը չի փոխել, բնականաբար, Հայաստանը միջազգային հանրության, միջազգային ընտանիքի մաս է, առավել եւս եվրոպական ուղղությունը մեզ համար գերակա ուղղություններից է մեր արտաքին քաղաքականության մեջ: Պարզապես, երբեմն մենք տեսնում ենք, թե ինչպես են մեր բարի միտումները, բարի ցանկությունները՝ ինտեգրվելու եվրոպական ընտանիք, չարաշահվում եւ շահարկվում: Մենք դեմ ենք մեր ցանկությունների չարաշահումներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30