Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը սկսել է Ալիևի թելադրանքով սահմանադրության ձեւման գործընթացը․ Գոհար Մելոյան

Նոյեմբեր 05,2026 17:53 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ուժեղ Հայաստանի» անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանի ձևակերպմամբ՝ Նիկոլ Փաշինյանը մեկնարկել է Ալիևի հագով սահմանադրության ձևման գործընթացը։ «Եվ ինչպես ինքը հայտարարեց նախորդիվ՝ համոզելու են ընդդիմադիր գործիչներին, և, ըստ էության, պրոցեսը հաջողելու է: Եվ մենք հիմա տեսնում ենք համոզման պրոցեսը, սակայն սա զավեշտ է այն հանգամանքով, որ գործ ունեն մի մարդու հետ՝ խոսքը մեր քաղաքական ուժի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի՝ Սամվել Կարապետյանի մասին է, ով շուրջ 500-ից ավելի օր ապօրինի անազատության մեջ է եղել և ով գրեթե այդ ամբողջ ժամանակահատվածի կեսը ծանր կալանքի պայմաններում է անցկացրել:

Դուք կարող եք, չէ՞, պատկերացնել՝ այս մարդն արդյոք պատրա՞ստ է հետքայլի: Բնականաբար՝ ոչ: Մեր առաջնորդն այս ամբողջ պրոցեսի մեջ մտել է, որովհետև ի սկզբանե գնահատել է իրավիճակը և գիտակցել է, որ այստեղ վտանգված է հայոց պետականությունը, մեր ազգային ինքնությունը, և հենց դրա մասին էր երեկ տեղի ունեցած՝ ընդդիմադիր ուժերի կողմից կնքված փաստաթուղթը»,-ասաց Գոհար Մելոյանը։

Նաեւ հավելեց, որ սա լրջագույն ազդակ է մեր հանրությանը, որովհետև «Ուժեղ Հայաստանի» կամ որևէ այլ քաղաքական ուժի մասին չէ այս ամենը, այլ մեր երկրում տեղի ունեցող լրջագույն գործընթացների. «Մեր երկրի վարչապետը Ալիևի թելադրանքով պիտակավորում է մեր Անկախության հռչակագիրը՝ անվանելով այն կոնֆլիկտային: Մինչդեռ Անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդյան վկայականն է և կոնֆլիկտը հաղթահարելու արդյունքում է ծնվել: Դա զավեշտ է և ամոթ, որ երկրի բարձրագույն պաշտոնյան նման վարքագիծ կարող է իրեն թույլ տալ:

Դրա հաջորդ քայլը Անկախության հռչակագրի դերի նսեմացումն է, նոր սահմանադրության ընդունումը և մեր հիմնարար արժեքներից հրաժարումը: Իսկ ի՞նչ է լինելու հետո: Այ, հետո ամենավտանգավորն է: Հետո Ալիևը հերթական զիջումներին է ստիպելու Նիկոլ Փաշինյանին, ապա պահանջն է ներկայացնելու՝ աշխարհում բարձրացնելով Հայաստանի՝ որպես պետական միավորի հետագա գոյության հարցը: Իրենք հիմնավորելու են դա, ասելու են՝ տեսեք, հիմնադիր փաստաթղթեր չունեն, և դա արդեն հնարավոր է դառնում: Ուստի պետք է մեկտեղվենք, որովհետև մեկ քաղաքական ուժի պաշտոնյայի, մեկ անձի հարց չէ սա, այլ բոլոր հայերիս հարցն է»:

Մելոյանի համոզմամբ՝ միասնական ընդդիմությունը իրապես վտանգ է սպառնալու իրենց կեղծ օրակարգերին։

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30