Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 14,2009 00:00

Գավաթային խաղացանկը հայտնի է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը հաստատել է Հայաստանի գավաթի 2009 թվականի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին եւ պատասխան հանդիպումների օրերը եւ անցկացման վայրերը: Ըստ այդմ, խաղերը տեղի կունենան.

17.03.09 «Փյունիկ»-«Կիլիկիա» Երեւան «Նաիրի» ստադիոն

17.03.09 «Ուլիս»-«Գանձասար» Երեւան «Միկա»

18.03.09 «Բանանց»-«Արարատ» Երեւան «Նաիրի»

18.03.09 «Միկա»-«Շիրակ» Երեւան «Միկա»

07.04.09 «Կիլիկիա»-«Փյունիկ» Երեւան «Հրազդան»

07.04.09 «Գանձասար»-«Ուլիս» Կապան «Գանձասար»

08.04.09 «Արարատ»-«Բանանց» Աբովյան Քաղաքային

08.04.09 «Շիրակ»-«Միկա» Գյումրի Քաղաքային

Արժանի հաղթանակ

Ստամբուլում շարունակվող ՖԻԴԵ-ի կանանց անդրանիկ «Գրան Պրի» մրցաշարի առաջին փուլի վեցերորդ տուրում, որը կայացավ երեկ, Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սեւ խաղաքարերով հաղթեց աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկին՝ Բուլղարիայի ներկայացուցիչ Անտոանետա Ստեֆանովային եւ 4,0 միավորով մրցաշարային աղյուսակում եւս երկու աստիճան վեր բարձրացավ՝ հանգրվանելով չորրորդ հորիզոնականում։ Այսօր, յոթերորդ տուրում, Դանիելյանը սպիտակներով հանդիպելու է իր ավանդական դժվար մրցակիցներից մեկի՝ շվեդուհի Պիա Կրամլինգի հետ:

Կմասնակցի գեղասահքի աշխարհի առաջնությանը

Մարտի 21-ից 30-ը Լոս Անջելեսում կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը: Ինչպես հայտնել է մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, Հայաստանից առաջնությանը կմասնակցի մարզիչ Արմեն Ասոյանի սան, երեւանցի մենասահորդ Գեղամ Վարդանյանը:

ՀԻՇԵՑՈՒՄ՝ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

Ձիասպորտը հանրապետությունում ավելի մասսայականացնելու եւ մարզաձեւի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով, Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը դեռեւս հունվար ամսին լրատվամիջոցների ներկայացուցիչների համար Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում անվճար մարզումներ կազմակերպելու պատրաստակամություն էր հայտնել: Նժույգավարման տարրական հմտությունները յուրացնելուց հետո նախատեսվում է լրագրողների միջեւ մրցում կազմակերպել: Ցուցակագրվել ցանկացող լրատվամիջոցները եւ անհատ լրագրողները պետք է մինչեւ մարտի 31-ը հայտը ներկայացնեն «Առավոտ» օրաթերթի խմբագրության (Արշակունյաց 2, 15-րդ հարկ) մարզական բաժին, կամ ուղարկեն էլեկտրոնային փոստի «[email protected]», «[email protected]» հասցեներով, կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգեն 58-64-29,  (093)840807  հեռախոսահամարներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել