Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Հունիս 10,2009 00:00 Share

\"\"Երեկ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում նշվեց գրող, հրապարակախոս, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի ծննդյան 70-ամյակը: Նա բազմաթիվ գրքերի, հոդվածների, կինոսցենարների հեղինակ է: Գարսիա Մարկեսի, Տոլստոյի եւ համաշխարհային մեծությունների գործերին հայ ընթերցողը ծանոթացել է հենց նրա թարգմանություններով: Հարցազրույցներից մեկում երբ խոսք է գնացել արվեստագետի կուսակցական լինելու մասին, Ռ. Հովսեփյանը պատասխանել է. «Չեմ հավատում, թե Մարկեսի «Հարյուր տարվա մենության» ընթերցողը հանկարծ այնպիսի հաճույք չի ստանա այդ գրքից՝ զուտ այն բանի համար, որ թարգմանիչը դաշնակցական է, որովհետեւ գիրք ընթերցելիս երբեք չեմ մտածել, թե հեղինակն ինչ կուսակցության է պատկանում… Եթե Մարկեսի գիրքը ընթերցողի համար ցածրարժեք է դառնում զուտ այն բանի համար, որ ես դաշնակցական եմ, դա արդեն իր խնդիրն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930