Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ

Հուլիս 22,2009 00:00

Երեկ Լոս Անջելեսի «Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը հայտարարություն է տարածել, որով անդրադարձել է Հայաստանի հարցով ԵԽԽՎ թիվ 1677 բանաձեւի պահանջների կատարման ընթացքին: Ընկերակցությունը արձանագրել է, որ ՀՀ իշխանությունները, հակառակ ՀՀ օրենսդրության եւ բանաձեւի պահանջների, շարունակում են քաղաքական հետապնդումները ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող եւ ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Որպես այդ գնահատականի փաստարկ՝ Ընկերակցությունը մատնանշել է «դատարանների կողմից ոչ օբյեկտիվ ու լրիվ դատաքննությամբ կայացված, անարդարադատ դատավճիռները, որոնց արդյունքում դատապարտվել են ընդդիմադիր քաղաքական համոզմունքներ ունեցող անմեղ քաղաքացիներ եւ պարտակվել հանցագործության կատարման համար պատասխանատու պաշտոնյաններ եւ այլ անձինք, իրավապահ մարմիների աշխատակիցների կողմից իրականացված արարքները, որոնցում ակնհայտ են հանցավոր արարքների հանցանշանները, մեկ տասնյակից ավելի քաղաքական նկատառումներով դատապարտված անձանց համաներման միջոցառման մեջ, անհիմն հիմնավորումներով, չներգրավելը՝ նրանց նկատմամբ չհիմնավորված պատժի իրականացումը շարունակելը, հետախուզման մեջ գտնվող անձանց կամավոր ներկայանալու պարագայում նրանց նկատմամբ կալանքը, որպես պատիժ, այլ ոչ թե խափանման միջոց կիրառելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել