Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՆԱԿ՝ ԴԱՏԱՎՈՐԻՆ

Սեպտեմբեր 29,2009 00:00

Երեկ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավորին՝ Արթուր Պողոսյանին տվեց հատուկ մրցանակ: Առաջին անգամ լրագրողական կազմակերպության մրցանակի արժանացած վարչական դատարանի դատավորը ժամանակին, երբ աշխատում էր ԱԺ իրավաբանական վարչությունում որպես փորձագետ, «Առավոտի» ամենաակտիվ հոդվածագրերից մեկն էր:

«Ոսկե բանալի» մրցանակներին արժանացավ առաջին անգամ մի գյուղապետարան՝ Շիրակի մարզի Ազատան գյուղի գյուղապետարանը;

Բանալիներ ունեցան տեղական ինքնակառավարման նախարարությունը, որպես 2009թ. էլեկտրոնային փաստաշրջանառության համակարգը լավագույնս գործարկող գերատեսչություն, «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանը, «Հույսի կամուրջ» բարեգործական կազմակերպությունը՝ որպես ՏԱ օրենքը լավագույնս կիրառած կազմակերպություն:

«Ժանգոտ կողպեքը» տրվեց Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի գրասենյակին՝ ԾԻԳ-ին, որպես ՏԱ օրենքով սահմանված պարտավորությունները չկատարող մարմին: Մրցանակաբաշխության արդյունքները որոշել էր ՏԱ ոլորտում աշխատող 9 հասարակական կազմակերպություններից բաղկացած ժյուրին:

Ի դեպ, միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել