Լրահոս
Օրվա լրահոսը

Սյուզին կարող է սփոփել հայ մարզասերին

Ապրիլ 02,2010 00:00

\"\"Արթուր Աբրահամի անակնկալ պարտությունից հետո հայ մարզասերը մի տեսակ ընկճված է: Բազմամիլիոն այդ բանակին սփոփելու շատ լավ հնարավորություն ունի թեթեւագույն՝ 51 կգ քաշային կարգում WBA/WBO/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը (26 մենամարտ, նույնքան հաղթանակ 16-ը՝ նոկաուտով, եւ ոչ մի պարտություն): «Մարդասպան թագուհին» ապրիլի 24-ին Համբուրգում գոտիներն է պաշտպանելու նույնպես Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հավակնորդ Նադյա Ռաոուիի հետ մենամարտում:

Սյուզին, որ սովորաբար առանձնանում է աղջկական համեստությամբ, ներկայումս ամենայն լրջությամբ է նախապատրաստվում այդ մարտին: Բայց մի որոշ ժամանակ առաջ Գերմանիայի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե ցանկանում է այս մարտն էլ ժամկետից շուտ ավարտել: Եվ նա այդպես արտահայտվելու հիմքեր ունի: Առավել եւս, որ համոզված ենք՝ նա լավ գիտի, թե դա ինչ օր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930