Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը գոտեմարտերը գնե՞լ է

Ապրիլ 15,2010 00:00

\"\"Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջամբուլատ Տեդեեւը հայտարարել է, թե մտավախություն ունի, որ Բաքվում մեկնարկած ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի Եվրոպայի առաջնությունում մրցավարությունը կողմնակալ կլինի՝ հօգուտ Ադրբեջանի:
«Վերջին երեք տարիների ընթացքում հետաքրքիր պատկեր է նկատվում: Բոլոր խոշոր մրցումներում բոլոր ուժեղագույններն ընկնում են մեկ, իսկ թույլերը՝ այլ խմբում,- մասնագետն ասել է «Azerisport»-ին տված հարցազրույցում:- Եվ միայն Ադրբեջանն է հաղթահարում ենթախմբի արգելքն ու մտնում եզրափակիչ: Ինչպես ասում են՝ ով վճարում է, նա էլ երաժշտությունն է պատվիրում: Եթե աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների գլխավոր հովանավորն ադրբեջանական ընկերություն է, այդ ամենը կասկածանքների եւ մտահոգությունների տեղիք է տալիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել