Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՌԻՉՔՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

Ապրիլ 24,2010 00:00

Tert.am-ից տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին եռամսյակում «Զվարթնոց» օդանավակայանում կատարվել է 1843 թռիչք-վայրէջք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 1608-ի փոխարեն: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը՝ նույն ժամանակահատվածում օդանավակայանով Հայաստան է ժամանել 116 808 (2009-ի առաջին եռամսյակում՝ 111 675), մեկնել՝ 137 283 մարդ (2009-ի առաջին եռամսյակում՝ 129 651): Առաջին եռամսյակում օդանավակայանից առաքված բեռների ծավալը կազմել է 489 տոննա, ներմուծվածը՝ 1 201 տոննա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել