Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԴՈՒԼ՝ ԳՅՈՒՄՐԻԻ ԹԻՎ 23 ԴՊՐՈՑՈՒՄ

Ապրիլ 27,2010 00:00

Երեկ Գյումրիի թիվ 23 դպրոցի աշակերտներն ու անձնակազմը ցույցի էին դուրս եկել կառավարության N1151 որոշման դեմ, համաձայն որի՝ մինչեւ այս տարվա օգոստոսի 1-ը լուծարվելու է 55 տարվա պատմություն ունեցող դպրոցը: Բողոքավորների ասելով, որպես «պաշտոնական» պատճառ ներկայացվում է այն, թե շենքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, որը այն հետ է պահանջում: Մինչդեռ, ըստ ցուցարարների, Գյումրիում Ռուսաստանի հյուպատոս Վլադիմիր Խրույլովը իրենց փոխանցել է, թե Ռուսաստանը ոչ «պահանջ», ոչ էլ ցանկություն ունի շենքը հետ վերցնելու: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը ենթադրում է, որ նման քայլերը մարզպետի խաղերն են, եւ որ նա մտադրված է շենքը վաճառքի հանել: Ըստ բողոքավորների, կառույցը մինչեւ օրս ոչ համայնքի, ոչ էլ ՌԴ-ի հաշվեկշռում է գտնվում: Աշակերտների ծնողներից ոմանց ասելով էլ, իրենց անգամ շշուկներ են հասել, որ շենքի տեղում լողավազան են կառուցելու: Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանն էլ այս ենթադրությունները աբսուրդ է համարում՝ պարզաբանելով, որ ՌԴ-ն տասը տարի է՝ շենքը հետ է պահանջում, եւ եթե այս տարվա սկզբից դպրոցը չի տեղահանվել, ապա դա մարզպետ Լիդա Նանյանի հորդորով է: Լուծարման դեպքում դպրոցի 81 աշխատակիցներ գործազուրկ կդառնան, մոտ 500 աշակերտներ էլ կհայտնվեն փողոցներում:
Մանրամասները՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել